Գերմանիայում առաջին անգամ ռասիզիմի պատճառով հանդիպումն անավարտ է մնացել

Գերմանիայում առաջին անգամ ռասիզիմի պատճառով հանդիպումն անավարտ է մնացել

20/12/2021 - 15:38

Գերմանական Երրորդ Բունդեսլիգայի 20-րդ տուրի շրջանակում «Դույսբուրգը» սեփական հարկի տակ մրցում էր «Օսնաբրյուկի» դեմ, սակայն հանդիպումը մնաց անավարտ։

Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը, հանդիպումը նախ ընդհատվել է, այնուհետև գլխավոր մրցավար Նիկոլաս Վինտերի որոշմամբ այն դադարեցվել է։

Բանն այն է, որ «Դույսբուրգի» «ՄՍՎ-Արենա» մարզադաշտում հավաքված երկրպագուներից մեկը հանդիպման 33-րդ րոպեին ռասիստական վիրավորանք է թույլ տվել «Օսնաբրյուկի» հարձակվող Արոն Օպոկուի հանդեպ։

Սկզբում մարզադաշտի հաղորդավարը բարձրախոսով հայտարարվեց, որ տվյալ երկրպագուն հայտնաբերվել է և կհեռացվի մարզադաշտից, իսկ հանդիպման պատասխանատուները քննարկում էին հանդիպումը վերսկսելու հարցը, սակայն 15 րոպե անց երկու ակումբների ներկայացուցիչները պաշտոնական անձանց հայտնեցին, որ խաղը չի շարունակվելու։

Նշենք, որ տվյալ հանդիպման ճակատագիրը դեռևս անհայտ է։

Հավելենք, որ Արոն Օպոկուն գանական արմատներով գերմանացի ֆուտբոլիստ է, իսկ «Օսնաբրյուկի» կազմում հանդես է գալիս վարձավճարով. նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են «Համբուրգին»։

22-ամյա ֆուտբոլիստը Երրորդ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 15 հանդիպում և կատարել է 8 գոլային փոխանցում։ Նա այդ ցուցանիշով առաջնության լավագույն ասիստենտն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023