Երևանում կկայանա Հայաստանի հավաքականի մի շարք նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի խաղ
Ինչպես տեղեկացնում է Armsport.am-ը, մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի հավաքականի մի շարք նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպումը, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ հավաքականի հետ կլինի հանդիպումը։ Սպասվում է, որ այդ հանդիպմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզելին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը և Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ հանդիպանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։ […]