Խավի. «Սա պատմական հաղթանակ էր. «ոսկե» երեք միավորներ էին»

Խավի. «Սա պատմական հաղթանակ էր. «ոսկե» երեք միավորներ էին»

03/01/2022 - 12:32

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկավելիս 1:0 հաշվով հաղթեց «Մալյորկային»։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

««Ոսկե» երեք միավորներ էին։ Սա թիմի, խաղացողների խմբի, ընտանիքի հաղթանակն է։

Ես ասում էի, որ պետք է հետաձգել հանդիպումը, քանի որ տեսնում էի, թե ինչ դժվարություններ մենք ունենք, սակայն ես հպարտանում եմ իմ թիմով։

Մեզ փրկեց Տեր Շտեգենը, ով շատ պահանջկոտ է ինքն իր հանդեպ։ Ես շատ ուրախ եմ ողջ թիմի` հատկապես Մարկի և Լյուկ դե Յոնգի համար։ Դե Յոնգը պրոֆեսիոնալ է, մարզումներին մշտապես տքնաջան աշխատում է և արդյունավետ է դաշտում։

Հնարավո՞ր է` Լյուկ դե Յոնգը մնա թիմում։ Այո՛, իհարկե։ Նա օրինակ է շատերի համար։ Այժմ իրադարձությունների զարգացման բոլոր վարկածներն ուսումնասիրում ենք։

Այս երեք միավորը մեզ կօգնի պայքարել մրցաշարային աղյուսակի վերնամասում ամրապնդվելուն։ Հատկապես տպավորում է, որ այս հաղթանակին մենք հասանք նման ծանր իրավիճակում։

Հաղթանակը մեզ մոտեցրեց մեր հիմնական նպատակին` Չեմպիոնների լիգայի գոտուն։ Մեր կազմից բացակայում էր 18 ֆուտբոլիստ, այդ պատճառով էլ սա պատմական հաղթանակ էր։

Շատ ուրախ եմ տեսնել թիմային աշխատանք։ Այժմ «Բարսելոնային» անհրաժեշտ է հավատալ սեփական ուժերին և աշխատել, քանի որ մենք ճիշտ ուղու վրա ենք»,- Խավիի խոսքերը մեջբերում է El Chiringutio TV-ն։

Հիշեցնենք, որ «Մալյորկայի» դեմ խաղում «Բարսելոնայի» կազմից տարբեր պատճառներով բացակայում էր 18 ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023