Author Archives: Miqayel

2021 թ. ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահները

Հեղինակավոր Transfermarkt կայքն իր Instagram-ի էջում ներկայացրել է 2021 թ. ամենաշատ «չոր» հանդիպումներ անցկացրած դարպասապահներին։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվել եվրոպակամ թոփ-5 առաջնությունների, ներքին գավաթների, եվրագավաթների և հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումները։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Յասին Բունու («Սևիլիա», Մարոկկո) – 59 հանդիպում, 32 «չոր» խաղ Էդերսոն Մորաես («Մանչեսթեր Սիթի», Բրազիլիա) – 59 հանդիպում, 30 […]

2021 թ. խորհրդանշական հավաքականն` ըստ Interfootball-ի անձնակազմի

Ահա և ավարտվեց 2021 թվականը, ինչը նշականում է, որ ժամանակն է ամփոփել անցնող տարին։ Ներկայացնում ենք Interfootball-ի անձնակազմի կողմից կազմված 2021 թվականի խորհրդանշական հավաքականը, որն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Էդուարդ Մենդի («Չելսի», Սենեգալ) Պաշտպաններ – Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ («Լիվերպուլ», Անգլիա), Մարկինիոս (ՊՍԺ, Բրազիլիա), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի», Գերմանիա), Ժոաո Կանսելու («Մանչեսթեր Սիթի», Պորտուգալիա) Կիսապաշտպաններ – Նգոլո […]

2021 թ. խորհրդանշական հավաքականն` ըստ Interfootball-ի հետևորդների

Interfootball-ը, դեկտեմբերի 21-ից սկսած, յուրաքանչյուր օր Telegram-ի իր ալիքում տարբեր հարցումներ անցկացրեց` պարզելու հետևորդների կարծիքով 2021 թ. խորհրդանշական հավաքականը։ Յուրաքանչյուր դիրքի համար անցկացվել է առանձին հարցում` առաջարկվելով 10 տարբեր թեկնածուներ, իսկ խորհըդանշական հավաքականը ձևավորվել է 4-3-3 սխեմայով։ Այսպիսով, ըստ Interfootball-ի հետևորդների` 2021 թ. խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահ – Էդուարդ Մենդի («Չելսի», Սենեգալ) Պաշտպաններ […]

Բարսելոնան պայմանագիր է համաձայնեցրել Մորատայի հետ

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան, ով ներկայուս վարձավճարով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ռոմեո Ագրեստին, կատալողանակ ակումբն արդեն 1.5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Մորատայի հետ, սակայն, որպեսզի գործարքը կայանա, «Յուվենտուսը» պետք է նրա համար փոխարինող գտնի։ Հավելենք, որ դեկտեմբեր 30-ին տեղեկություններ տարածվեցին, որ «Բարսելոնան» լրջորեն […]

2021-ի ամենադրամատիկ ու հիշարժան դրվագները🎥

Interfootball-ը ներկայացնում է «FoodGoal» հաղորդաշարի տարեվերջյան թողարկումը։ Հերթական թողարկման շրջանակում անդրադարձել ենք 2021 թ. ամենադրամատիկ և հիշարժան դրվագներին Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռոնալդուն փայլեց` ապահովելով Յունայթեդի վերջին հաղթանակը 2021 թվականին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ 2021 թ. վերջին հանդիպումը. 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Բարնլիի» դեմ։ «Կարմիր սատանաները» հանդիպման մեծ մասում ունեին տարածքային ու խաղային առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։ Մանկունյական ակումբի կազմից հիանալի հանդիպում անցկացրեց Կրիշտիանու Ռոնալդուն, ով դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ` մեծապես նպաստելով «Յունայթեդի» հաղթանակին։ Ռալֆ Ռանգնիկի թիմի […]

Վինիսիուսը դարձել է Լա լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Հեղինակավոր Transfermarkt կայքը 2021 թ. վերջին անգամ թարմացրել է Լա լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի անհավանական աճ է գրանցել «Ռեալ Մադրիդի» վինգեր Վինիսիուս Ժունիորը, ով այժմ գնահատվում է 100 մլն եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը նախորդ թարմացման համեմատ ավելացել է 50 մլն եվրոյով։ Հատկանշական է, որ այդ աճի շնորհիվ Վինին դարձել է […]

Դեմբելեն Բարսելոնայից աստղաբաշխական պայմանագիր է պահանջում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» ու Ուսման Դեմբելեի միջև բանակցությունները մտել են փակուղի. կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել պայմանագրի երկարաձգման հարցում։ Ինչպես տեղեկացնում է Mundo Deprotivo-ն, «Բարսելոնայի» ներկայացուցիչները դեկտեմբերի 29-ին հանդիպում են ունեցել Դեմբելեի գործակալ Մուսա Սիսոկոյի հետ, որն անցել է լարված պայմաններում և չի պսակվել հաջողությամբ, քանի որ կողմերը շատ հեռու են փոխադարձ համաձայնության […]

Բարսելոնայի ու Դեմբելեի միջև բանակցությունները փակուղի են մտել. ֆրանսիացին մոտ է ակումբից հեռանալուն

«Բարսելոնան» ու Ուսման Դեմբելեն պայմանագրի երկարաձգման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել։ Ինչպես տեղեկացնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կողմերը չեն համաձայնեցնում հատկապես ֆուտբոլիստի աշխատավարձի չափը։ Այժմ բանակցությունները դադարեցվել են, քանի որ դրանք մտել են փակուղի։ Հավելենք, որ ֆրանսիացի վինգերի ու «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին, ինչից հետո դառնալու […]

Բարսելոնայի կազմից ևս երեք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

«Բարսելոնայի» կազմում շարունակվում է «կորոնավիրուսային դժոխքը»։ Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ևս երեք ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով. խոսքը Սերժինիո Դեստի, Ֆիլիպե Կոուտինիոյի և Աբդե Էզալզուլիի մասին է։ Երեք ֆուտբոլիստներն էլ իրենց լավ են զգում և ինքնամեկուսացել են։ Այսպիսով, «բլաուգրանասի» կազմից կորոնավիրուսով վարակվել է արդեն 11 ֆուտբոլիստ։ Ավելի վաղ Covid-19-ի դրական թեստ էին հանձնել […]

1 1,293 1,294 1,295 1,296 1,297 2,104