Author Archives: Miqayel

Ալկոյանո – Ռեալ Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի Սեգունդա Բ-ն ներկայացնող «Ալկոյանոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 00:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Լինարես – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմրցի Սեգունդա Բ-ն ներկայացնող «Լինարեսի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 22:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ալեգրին հաստատել է, որ Մորատան մնում է Յուվենտուսում

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին հայտարարել է, որ ակումբի հարձակվող Ալվարո Մորատան ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի լքի «բյանկոներիների» շարքերը. «Մենք շփվել ենք Մորատայի հետ, և ես նրան հայտնել եմ, որ նա չի հեռանալու, քանի որ նրա պես հարձակվողին փոխարինելու համար պետք է ընտրություն կատարեի աշխարհի լավագույն 4-5 հարձակվողներից մեկի միջև։ Այս հարցը փակված […]

Հաստատվել է Իսպանիայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկության ժամանակացույցը

Հունվարի 12-16-ը Սաուդյան Արաբիայում տեղի կունենա Իսպանիայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկությունը։ Մրցաշարին մասնակցելու են 4 ակումբներ` «Ատլետիկո Մադրիդը» (Լա լիգայի գործող չեմպիոն), «Ռեալ Մադրիդը» (Լա լիգայի գործող փոխչեմպիոն), «Բարսելոնան» (Իսպանիայի գործող գավաթակիր) և «Ատլետիկ Բիլբաոն (Իսպանիայի գավաթի եզրափակիչի մասնակից)։ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հաստատել է մրցաշարի անցկացման ժամանակացույցը. «Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» – հունվարի 12, […]

Մանչեսթեր Սիթիի պաշտպանը տեղափոխվել է Անգլիայի ամենադաժան բանտերից մեկը

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Բենջամեն Մենդին, ով մեղադրվում է բռնաբարության 7 դեպքի համար, տեղափոխվել է Անգլիայի ամենադաժան բանտերից մեկը։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ֆրանսիացի ֆուտբոլիստը նախկինում գտնվել է Լիվերպուլի HMP Altcourse, որտեղ պահվում են B կատեգորիայի բանտարկյալները (խմբ.` ընդհանուր առմամբ Մեծ Բրիտանիայում կալանավորները պահվում են B կատեգորիայի պայմաններում, բացառությամբ ոմանց, ովքեր մեղադրվում են շատ ծանր […]

Պյանիչը Մորատային ու Դե Լիխտին խորհուրդ է տվել լավ մտածել Բարսելոնա տեղափոխվելուց առաջ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, ով ներկայումս վարձավճարով հանդես է գալիս թուրքական «Բեշիկթաշի» կազմում, խոսել է «Յուվենտուսի» ֆուտբոլիստներ Ալվարո Մորատայի և Մաթիաս դե Լիխտի` կատալոնական ակումբ հավանական տեղափոխությունների մասին. «Մինչ այս պահը Մորատան հիանալի կարիերա է ունեցել։ Նա խաղացել է այնպիսի բարձրակարգ ակումբներում, ինչպիսիք են «Ռեալը», «Չելսին», «Ատլետիկոն» և «Յուվենտուսը»։ Երբեմն ֆուտբոլիստներին նոր մարտահրավերներ են անհրաժեշտ, […]

Մարզչական նոր նշանակումներ՝ Հայաստանի հավաքականներում

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նոր նշանակումներ. փոխվել է նաև Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը։ Կանանց Հայաստանի ազգային հավաքականում Արմեն Սանամյանի փոխարեն գլխավոր մարզիչ է նշանակվել Արտակ Ադամյանը: Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Լիանա Հայրապետյանին փոխարինել է Գագիկ Տեր-Գևորգյանը: Հայաստանի մինչև 17 […]

Սալահը, Մանեն ու Կեյտան միացել են իրենց հավաքականներին

«Լիվերպուլի» մի շարք առաջատար ֆուտբոլիստներ միացել են իրենց հավաքականներին` մասնակցելու հունվարի 9-ից փետրցարի 6-ը Կամերունում կայանալիք Աֆրիլայի Ազգերի գավաթի խաղարկությանը։ Մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը փոխանցում է, որ իրենց հավաքականներին են միացել Սադիո Մանեն (Սենեգալ), Մոհամեդ Սալահն (Եգիպտոս) ու Նաբի Կեյտան (Գվինեա)։ Հավելենք, որ Սենեգալի ու Գվինեայի հավաքականներն ընդգրկված են միևնույն` B խմբում և կմրցեն Մալավիի […]

Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով

Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքը, ակումբի նախագահ Ժոան Լապորտան վարակվել է կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ` քանի որ 59-ամյա ֆունկցիոները շփվել էր Covid-19-ով վարակված անձանց հոտ, հունվարի 4-ին ՊՇՌ-թեստ է հանձնել, որը եղել է դրական։ Լապորտան իրեն լավ է զգում և ինքնամեկուսացել է, այդ պատճառով էլ ակումբի հետ չի մեկնելու Իսպանիայի գավաթի 1/16 եզրափակիչի «Լինարեսի» դեմ […]

Նյուքասլն առաջին խոշոր տրանսֆերն է ավարտին հասցրել

«Ատլետիկո Մադրիդի» պաշտպան Կիրան Տրիպիեն կարիերան կշարունակի «Նյուքասլի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «Նյուքասլն» ու «Ատլետիկոն» այս գործարքն ավարտին հասցրել այն բանից հետո, երբ անգլիացի ֆուտբոլիստը վերջնական որոշում է կայացրել լքել «հնդկացիների» շարքերը։ Ռոմանոն գրում է, որ «կաչաղակները» 31-ամյա աջ պաշտպանի դիմաց մադրիդյան ակումբին վճարելու են 12 մլն ֆունտ (14.4 մլն եվրո), […]

1 1,289 1,290 1,291 1,292 1,293 2,104