Author Archives: Miqayel

Խետաֆե – Ռեալ Մադրիդ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս կմրցի «Խետաֆեի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 17:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Vivaro Sports» հեռուստաալիքով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Լեո Մեսսին ու ՊՍԺ-ի ևս 3 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով

ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ակումբի 4 ֆուտբոլիստներ վարակվել են կորոնավիրուսով։ Աղբյուրի փոխանցմամբ` վարակակիրների թվում է նաև Լեո Մեսսին։ Բացիի Մեսիից, ՊՍԺ-ից կազմից Covid-19-ով են վարակվել նաև Խուան Բերնատը, Սերխիո Ռիկոն ու Նաթան Բիթումազալան։ Հաղորդվում է, որ բոլոր ֆուտբոլիստները, հետևելով համաճարակային բոլոր կանոններին, ինքնամեկուսացել են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Խավի. «Խելագարություն է, որ Լա լիգան չի հետաձգում Մալյորկայի դեմ հանդիպումը»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին Լա լիգայի 19-րդ տուրի շրջանակում «Մալյորկայի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ խոսել է կատալոնական ակումբում ծառացած կադրային լուրջ խնդիրների մասին, որոնք կապված են կորոնավիրուսի համաճարակի և վնասվածքների հետ. «Մենք հույս կդնենք մեր երկրորդ թիմի ֆուտբոլիստների վրա և դաշտ դուրս կգանք հաղթելու համար։ Այդուհանդերձ, մեր կազմից 18 ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով բացակայում են։ Ինձ […]

Յուրգեն Կլոպը վարակվել է կորոնավիրուսով

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին հայտնում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Գերմանացի մասնագետի մոտ ի հայտ են եկել հիվանդության թեթև ախտանշաններ, և նա ինքնամեկուսացել է։ Այսպիսով, Կլոպը «Լիվերպուլի» խաղը պահեստայինների նստարանից չի կարող ղեկավարել հունվարի 2-ին Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի շրջանակում «Չելսիի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման ժամանակ։ Այդ խաղում 54-ամյա […]

Պաշտոնական. Ուկրաինայի հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Էվերտոն

Ինչպես տեղեկացնում է «Էվերտոնի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Դինամո Կիևի» և Ուկրաինայի հավաքականի պաշտպան Վիտալի Միկոլենկոյի տրանսֆերային իրավունքները։ Մերսիսայդյան ակումբը 22-ամյա ձախ պաշտպանի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը` նրա տրանսֆերի դիմաց վճարելով 23.5 մլն եվրո։ Նշենք, որ Միկոլենկոն «Դինամո Կիևի» սան է, որի կազմում անցկացրել է 132 հանդիպում` դառնալով 7 […]

2021 թ. ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստները

Հեղինակավոր Transfermarkt կայքն իր Instagram-ի էջում ներկայացրել է 2021 թ. ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստներին։ Ցանկը կազմելիս հաշվի են առնվել եվրոպակամ թոփ-5 առաջնությունների, ներքին գավաթների, եվրագավաթների և հավաքականների մակարդակով անցկացրած հանդիպումները։ Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստան) – 59 հանդիպում, 69 գոլ Կիլիան Մբապե (ՊՍԺ, Ֆրանսիա) – 67 հանդիպում, 51 գոլ էրլինգ Հալանդ («Բորուսիա […]

Ֆանտաստիկ խաղ Լոնդոնում. Սիթին վերջին րոպեներին կամային հաղթանակ կորզեց Արսենալի դեմ խաղում🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի մեկնարկային խաղում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Առաջին խաղակեսի մեծ մասն անցավ հյուրերի` «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստների տարածքային առավելության պայմաններում (68%), սակայն շատ ավելի լավ տպավորություն էր թողնում «Արսենալը», ինչն էլ նպաստեց, որ «զինագործները» նախքան ընդմիջման գնալն առաջ անցնեն հաշվի մեջ. 31-րդ րոպեին աչքի ընկավ Բուկայո Սական։ Խփած […]

Սիթիի ֆուտբոլիստն ավազակային հարձակման է ենթարկվել` դեմքի հատվածում ստանալով վնասվածք📸

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելուն դեկտեմբերի 31-ին հայտարարել է, որ ավազակային հարձակման է ենթարկվել` Instagram-ի իր էջի stories բաժնում կատարելով հետևյալ գրառումը. «Ցավոք, այսօր ինձ վրա 4 վախկոտներ էին հարձակվել, ովքեր ինձ ցավ պատճառեցին և փորձում էին վնասել ընտանիքիս։ Նրանք գողացել են բոլոր թանկարժեք զարդերս և դեմքս թողել են այս վիճակում։ Չգիտեմ` ինչպե՞ս կարելի է […]

Արսենալ – Մանչեսթեր Սիթի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Լոնդոնի «Էմիրեյսթ» մարզադաշտում, որտեղ «Արսենալը» կմրցի «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված 16:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Խավին արդեն որոշել է, թե ինչ առաջադրանք է կատարելու Մորատան Բարսելոնայի կազմում

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ալվարո Մորատան, ով վարձաճարով հանդես է գալիս «Յուվենտուսի» կազմում, հնարավոր է, կարիերան շարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է AS-ը, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հեռախոսազրույց է ունեցել Մորատայի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են հավանական տրանսֆերն ու իսպանացի հարձակվողի` «Բարսելոնայի» կազմում ունենալիք առաջադրանքները։ Խավիին դուր է գալիս, թե Մորատան ինչպես է տեղաշարժվում […]

1 1,292 1,293 1,294 1,295 1,296 2,104