Author Archives: Miqayel

Կևին դե Բրոյնեի հիասքանչ գոլն անհատական անցումից հետո Չելսիի դեմ խաղում 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։ Հանդիպման միակ գնդակը 70-րդ րոպեին խփեց «քաղաքաբնակների» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն, ով անհատական անցումից հետո հիանալի գոլի հեղինակ դարձավ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մանչեսթեր Սիթին հաղթեց Չելսիին` գործնականում «սպանելով» չեմպիոնական ինտրիգը🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «քաղաքաբնակներն» ունեին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և մրցակցին հաղթեցին 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը 70-րդ րոպեին անհատական հիանալի անցումից հետո խփեց Կևին դե Բրոյնեն` հաղթանակ պարգևելով «Սիթիին»։ Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի թիմը վաստակեց 56 միավոր և […]

Մանչեսթեր Սիթի – Չելսի. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդկպումը կկայանա Մանչեթերի «Էթիհադ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Սիթին» կմրցի «Չելսիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 16:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Հ2» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Երկու գրանդ ակումբներ հետաքրքրված են Սիմոնե Ինձզագիի ծառայություններով

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձզագին, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 45-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված են «Ատլետիկո Մադրիդն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»։ Հաղորդվում է, որ երկու ակումբների ներկայացուցիչներն էլ կապվել են Ինձզագիի գործակալի հետ` քննարկելով մարզչի հետագա ծրագրերը։ Հաղորդվում է, որ «Ինտերը» ոչ մի կերպ չի ցանկանում բաց թողնել իր […]

Ինտերը պայմանագիր է պատրաստում Դիբալայի համար

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով կհեռանա ակումբից. կողմերը նոր պայմանագրի կնքման հարցում ոչ մի կերպ չեն կարողանում հասնել համաձայնության։ Football Italia-ն, հղում կատարելով La Gazzetta dello Sport-ին, հայտնում է, որ արգենտինացի ֆուտբոլիստին իր շարքեր հրավիրելով լրջորեն հետաքրքրված է «Ինտերը»։ Հաղորդվում է, որ «ներաձուրիների» գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան […]

Օբամեյանգը նույնպես սրտի հետ խնդիրներ ունի և լքել է Գաբոնի հավաքականի ճամբարը

«Արսենալի» հարձակվող Պիեր-էմերիկ Օբամեյանգը Գաբոնի հավաքականի կազմում չի մասնակցի Աֆրիկայի Ազգերի գավաթի հանդիպումերին։ Ինչպես տեղեկացնում է Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի Twitter-ի պաշտոնական էջը, 32-ամյա ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուսով վարակվելուց հետո ի հայտ են եկել սրտի հետ կապված խնդիրներ, ինչի հետևանքով Օբամեյանգը լքել է հավաքականի ճամբարը։ Նման խնդիր ունեն նաև Գաբոնի հավաքականի ևս երկու ֆուտբոլիստներ` Մարիո Լեմինան և […]

Պաշտոնական. Նանին տեղափոխվեց Ա սերիան ներկայացնող ակումբ

Ինչպես տեղեկացնում է «Վենեցիայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանիի հետ։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 1.5 տարով` մինչև 2023 թ. հունիսի 30-ը, իսկ 35-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբի շարքերը համալրել է անվճար, քանի որ գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակում։ Հավելենք, որ Նանիի վերջին ակումբը եղել է ամերիկյան ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթին», […]

Բորուսիա Դորտմունդը փայլեց` ջախջախելով Ֆրայբուրգին🎥

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի մեկնարկային խաղում «Բորուսիա Դորտմունդը» մրեց «Ֆրայբուրգի» դեմ։ Դորտմունդյան ակումբը որևէ հնարավորություն չտվեց և մրցակցին ջախջախեց 5:1 հաշվով։ Մարկո Ռոզեի թիմից դուբլի հեղինակներ դարձան Էրլինգ Հականդն ու Տոմա Մենյեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մահմուդ Դահուդը, իսկ հյուրերի միակ գոլն իր անվան դիմաց գրանցեց Էրմեդին Դեմիրովիչը։ Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 40 […]

Ալֆոնսո Դևիսի մոտ սրտամկանի բորբոքում է ախտորոշվել

Գերմանական Բունդեսլիգայի 19-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս կմրցի «Քյոլնի» դեմ։ Հանդիպումից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ մյունխենյան ակումբի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանին հարց են ուղղել եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսի առողջական վիճակի մասին, ով ներկայումս վարակված է կորոնավիրուսով։ Գերմանացի մասնագետը հայտարարել է, որ Դևիսի մոտ ախտորոշվել է սրտամկանի բորբոքում. «Հերթական բուժզննման ժամանակ Դևիսի մոտ ի […]

Նանին շատ մոտ է Ա սերիան ներկայացնող ակումբի շարքերը համալրելուն

Պորտուգալացի հանարահայտ ֆուտբոլիստ Նաին, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Վենեցիայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «Վենեցիան» մինչև 2022 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել 35-ամյա ֆուտբոլիստին, ով ընդունել է այն։ Հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ հունվարի 14-ին պորտուգալացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի Վենետիկը ներկայացնող ակումբի համար, ինչից հետո կստորագրի պայմանագիրը։ […]

1 1,279 1,280 1,281 1,282 1,283 2,104