Author Archives: Miqayel

Մոդրիչ. «Ինձ միշտ ընդամենը 2 րոպե է անհրաժեշտ եղել նոր պայմանագիրը համաձայնեցնելու համար»

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»` դառնալով մրցաշարի հաղթող։ Եզրափակիչ հանդիպման հերոսներից մեկը` Լուկա Մոդրիը, ով խփեց «Ռեալի» առաջին գոլը, խաղից հետո ակնարկել է, որ պատրաստվում է նոր պայմանագիր կնքել ակումբի հետ. «Ես միշտ հիանալի հարաբերություններ եմ ունեցել ակումբի հետ և վստահ եմ, որ համաձայնության կհասնենք։ Ինձ միշտ ընդամենը 2 րոպե […]

Բարսելոնան շնորհավորել է Ռեալին` Իսպանիայի Սուպերգավաթակիր դառնալու կապակցությամբ

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»` 12-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։ Հանդիպումից հետո Իսպանիայի Սուպերգավաթակիր դառնալու կապակցությամբ «Ռեալին» շնորհավորել է նաև «Բարսելոնան»` Twitter-ի պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը. «Շնորհավորում ենք «Ռեալ Մադրիդին»` Իսպանիայի Սուպերգավաթը հաղթելու կապակցությամբ»։ Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «արքայական» ակումբը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց հենց «Բարսելոնային»։ […]

Իտալական կրքեր Բերգամոյում. Ատալանտան ու Ինտերը չպարզեցին հաղթողին

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետիի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Ատալանտան» ու «Ինտերը»։ Չնայած հանդիպման ընթացքում երկու ակումբներն էլ ունեին բազմաթիվ պահեր բացելու խաղի հաշիվն ու հաղթանակ կորզելու, սակայն այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք։ Հանդիպման հերոս դարձավ «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը, ով նվազագույնը 3 անգամ «ներաձուրիներին» փրկեց հերահաս գոլից։ […]

Ռեալը հաղթեց Ատլետիկին` դառնալով Իսպանիայի Սուպերգավաթակիր🎥

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպման մեծ մասում Կալռո Անչելոտիի սաներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, ինչն էլ նպաստեց, որ «արքայական» ակումբը հաղթեց 2:0 հաշվով։ «Ռեալի» կազմից մեկական անգամ աչքի ընկան Լուկա Մոդրիչն ու Կարիմ Բենզեման։ Հավելենք, որ 2:0 հաշվի ժամանակ […]

Ռեալ – Ատլետիկ. Բենզեման կրկնապատկեց մադրիդյան ակումբի առավելությունը🎥

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 51-րդ րոպեին Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոց հարվածն ու կրկնապատկեց «արքայական» ակումբի առավելությունը` հաշիվը դարձնելով 2:0։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռեալ – Ատլետիկ. Մոդրիչը հիանալի հարվածով առաջ մղեց «արքայական» ակումբին🎥

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցում է «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման 38-րդ րոպեին «արքայական» ակումբի կազմից աչքի ընկավ Լուկա Մոդրիչը` բացելով հանդիպման հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Ռոմայի նորեկը «գայլերին» առաջին հաղթակը պարգևեց 2022 թվականին🎥

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Կալյարիի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որը 33-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց «Ռոմայի» նորեկ Սերժիու Օլիվեյրան, ով դիպուկ իրացեց 11-մետրանոցը։ Այսպիսով, «Ռոման» 1:0 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ` տոնելով 2022 թ. առաջին հաղթանակը, ինչից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը վաստակեց 35 միավոր […]

Նանին նորամուտի խաղում փոխարինման մտնելուց 1 րոպե անց գոլային փոխանցում է կատարել🎥

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Վենեցիան» սեփական հարկի տակ մրցել է «Էմպոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Տանտերերի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ, պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանին։ 35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին և ընդամենը 1 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Դավիդ Օկերեկեին` օգնելով իր թիմին խուսափել պարտությունից։ Հավելենք, որ «Վենեցիան» այս ոչ-ոքիից հետո […]

Խավին հիասթափված է Դեմբելեի կայացրած որոշումից և իրեն խաբված է զգում

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրն ու ամռանը հեռանալ ակումբից։ Ըստ AS-ի տեղեկությունների` կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հիասթափված է ֆրանսիացի հարձակվողի այդ որոշումից և իրեն խաբված է զգում։ Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակի համար Խավին մեղադրում է Դեմբելեի գործակալին` Մուսա Սիսոկոյին։ Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե […]

Ռեալ Մադրիդ – Ատլետիկ Բիլբաո. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչի շրջանակում Սաուդյան Արաբիայի Էր Ռիյադ մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 22:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

1 1,277 1,278 1,279 1,280 1,281 2,104