Author Archives: Miqayel

Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի մարտին

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ:  Հանդիպումը կկայանա մարտի 24-ին՝ ժամը 20:00-ին՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:  Մինչ այս երկու երկրների հավաքականները հանդիպել են 2 անգամ: Աշխարհի 2018 թ. առաջնության ընտրական փուլում Երևանում կայացած հանդիպումն ավարտվել է Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 3:2 հաշվով: Պոդգորիցայում կայացած խաղում 4:1 […]

Բոնուչին սպառնացել է սպանել Ինտերի քարտուղարին. նրան որակազրկում է սպառնում📸

Իտալիայի Սուպերգավաթի խաղում «Յուվենտուսը» լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց «Ինտերին»։ Միլանյան ակումբի կազմից հաղթական գնդակը 120+1-րդ րոպեին խփեց Ալեքսիս Սանչեսը, ինչից հետո արտառոց դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ինտերի» խփած գոլից հետո ակումբի քարտուղար Քրիստիանո Մոցիլոն բավական բուռն է նշել իր թիմի հաջողությունը, ինչն էլ առաջացրել է «Յուվենտուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի զարյույթը։ […]

Պաշտոնական. Դավիդ Ներեսը փոխեց ակումբային գրանցումը

Ինչպես տեղեկացնում է «Այաքսի» պաշտոնական կայքը, ակումբի հարձակվող Դաբիդ Ներեսը կարիերան կշարունակի Դոնեցկի «Շախտյորի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` «հանքափորները» 24-ամյա վինգերի դիմաց կվճարեն 12 մլն եվրո, իսկ կողմերի միջև պայմանագիրը կկքնվի մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Հիշեցնենք, որ Դավիդ Ներեսը «Այաքսի» շարքերը համալրել էր 2017 թ. հունվարին, որի կազմում անցկացրել է 180 հանդիպում` դառնալով 47 գոլի […]

Իտալիայի գավաթ. Միլանը մեծ դժվարությամբ հաղթեց Ջենոային🎥

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ջենոայի» դեմ։ Հանդիպումը միլանյան ակումբի համար բավական ծանր ընթացք ստացավ, քանի որ հյուրերն արդեն 17-րդ րոպեին նորվեգացի պաշտպան Լեո Օստիգարդի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Բաց թողած գոլից անմիջապես հետո «ռոսոներիները» տիրեցին նախաձեռնությանը, ստեղծեցին մի շարք գոլային պահեր, սակայն միայն 76-րդ րոպեին հաջողվեց […]

Անգլիայի Լիգայի գավաթ. Լիվերպուլը չկարողացավ կոտրել 10 հոգով մնացած Արսենալի դիմադրությունը🎥

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Արսենալի» դեմ։ Չնայած հանդիպման մեծ մասում մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային ու խաղային լուրջ առավելություն, միևնույնն է, Յուրգեն Կլոպի սաները չկարողացան կոտրել «Արսենալի» դիմադրությունը։ Հատկանշական է, որ «զինագործները» հանդիպման գրեթե ողջ ընթացքն անցկացրին 10 ֆուտբոլիստներով, քանի որ 24-րդ րոպեին հյուրերի կազմից հեռացվեց Գրանիտ Ջական։ […]

Բասկերը հերոսանում են` կամային հաղթանակ տոնելով Ատլետիկոյի նկատմամբ🎥

Իսպանիայի Սուպերգավաթի երկրորդ կիսաեզրափակիչում «Ատլետիկ Բիլբաոն» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հավասար պայքարում և գրեթե առանց իրական գոլային պահերի ընթացած առաջին խաղակեսում կողմերը գոլեր չխփեցին ու ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։ Երկրորդ կեսի մեկնարկն էլ, մեծ հաշվով, որևէ արտառոց իրադարձությամբ աչքի չընկավ, սակայն 62-րդ րոպեին, ինչպես ամրպոպ անամպ երկնքում, Տոմա Լեմարի […]

Դրամա Նեապոլում. Ֆիորենտինան լրացուցիչ ժամանակում ջախջախեց Նապոլիին🎥

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Ֆիորենտինան» Նեապոլի «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։ Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր հիմնականում հավասար պայքարում, իսկ կողմերն առաջին կեսի հիմնական իրադարձությունները զարգացրին միայն 40-րդ րոպեից հետո։ Նախ 41-րդ րոպեին «Ֆիորենտինային» առաջ մղեց Դուշան Վլահովիչը, ապա 44-րդ րոպեին Դրիս Մերտենսը հավասարեցրեց հաշիվը։ Թվում էր` առաջին կեսում այլևս որևէ իրադարձություն […]

Լիվերպուլ – Արսենալ. մեկնարկային կաղմեր, ուղիղ եթեր

Անգլիայի Լիգայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կմրցի «Արսենալի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ատլետիկո Մադրիդ – Ատլետիկ Բիլբաո. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում կմրցի «Ատլետիկ Բիլբաոյի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Ալեգրի. «Երբեմն թվում է, թե սատանան է հնարել ֆուտբոլը

Իտալիայի Սուպերգավաթի շրջանակում «Յուվենտուսը», լրացուցիչ ժամանակում 1:2 հաշվով պարտվեց «Ինտերին». միլանյան ակումբը հաղթական գնդակը խփեց 120+1-րդ րոպեին։ Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին. «Հիասքանչ խաղ էր և լավ փորձություն` հասկանալու համար, թե իրականում որտեղ ենք մենք գտնվում։ Ցավոք, երբեմն թվում է, թե ֆուտբոլը սատանան է հորինել։ Մենք անուշադիր և […]

1 1,280 1,281 1,282 1,283 1,284 2,104