Իտալական կրքեր Բերգամոյում. Ատալանտան ու Ինտերը չպարզեցին հաղթողին

Իտալական կրքեր Բերգամոյում. Ատալանտան ու Ինտերը չպարզեցին հաղթողին

17/01/2022 - 01:38

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Բերգամոյի «Ատլետիի Աձուրի դ’Իտալիա» մարզադաշտում, որտեղ մրցեցին «Ատալանտան» ու «Ինտերը»։

Չնայած հանդիպման ընթացքում երկու ակումբներն էլ ունեին բազմաթիվ պահեր բացելու խաղի հաշիվն ու հաղթանակ կորզելու, սակայն այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք։

Հանդիպման հերոս դարձավ «Ինտերի» դարպասապահ Սամիր Հանդանովիչը, ով նվազագույնը 3 անգամ «ներաձուրիներին» փրկեց հերահաս գոլից։

Այսպիսով, «Ատալանտան» ու «Ինտերը» չպարզեցին հաղթողին. գրանցվեց 0:0 հաշիվը, ինչի հետևանքով ընդհատվեց միլանյան ակումբի` Ա սերիայի շրջանակում 8 անընդմեջ հանդիպումներից բաղկացած հաղթական շարքը։

Այս հաղթանակից հետո Սիմոնե Ինձզագիի թիմը վաստակեց 50 միավոր և շարունակում է գլխավորել Ա սերիայի մրցաշարայինք աղյուսակը։

«Ատալանտան», 42 միավորով, 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023