Նանին նորամուտի խաղում փոխարինման մտնելուց 1 րոպե անց գոլային փոխանցում է կատարել🎥

Նանին նորամուտի խաղում փոխարինման մտնելուց 1 րոպե անց գոլային փոխանցում է կատարել🎥

16/01/2022 - 22:41

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Վենեցիան» սեփական հարկի տակ մրցել է «Էմպոլիի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Տանտերերի կազմում նորամուտը նշեց թիմի նորեկ, պորտուգալացի հանրահայտ ֆուտբոլիստ Նանին։

35-ամյա ֆուտբոլիստը փոխարինման դուրս եկավ 72-րդ րոպեին և ընդամենը 1 րոպե անց գոլային փոխանցում կատարեց Դավիդ Օկերեկեին` օգնելով իր թիմին խուսափել պարտությունից։

Հավելենք, որ «Վենեցիան» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 18 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

«Էմպոլին», 29 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023