Խավին հիասթափված է Դեմբելեի կայացրած որոշումից և իրեն խաբված է զգում

Խավին հիասթափված է Դեմբելեի կայացրած որոշումից և իրեն խաբված է զգում

16/01/2022 - 22:32

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն որոշել է ակումբի հետ չերկարաձգել պայմանագիրն ու ամռանը հեռանալ ակումբից։

Ըստ AS-ի տեղեկությունների` կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին հիասթափված է ֆրանսիացի հարձակվողի այդ որոշումից և իրեն խաբված է զգում։

Հաղորդվում է, որ ստեղծված իրավիճակի համար Խավին մեղադրում է Դեմբելեի գործակալին` Մուսա Սիսոկոյին։

Համացանցում տեղեկություններ էին տարածվել, թե Խավին չի պատրաստվում մրցաշրջանի երկրորդ հատվածում Դեմբելեին հայտավորել հանդիպումներին, եթե վերջինս չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ, սակայն իսպանացի մասնագետն այդպես չի վարվելու։

41-ամյա մասնագետը գիտակցում է, որ «Բարսելոնայի» համար լավագույն տարբերակը կլինի այն, որ ակումբն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառեր Դեմբելեին, սակայն այդ տարբերակն այժմ գրեթե բացառված է։

Հիշեցնենք, որ Ուսման Դեմբելեն «Բարսելոնայի» շարքերը համալրել է 2017 թ. օգոստոսին և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 129 հանդիպման` դառնալով 31 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023