Բարսելոնան շնորհավորել է Ռեալին` Իսպանիայի Սուպերգավաթակիր դառնալու կապակցությամբ

Բարսելոնան շնորհավորել է Ռեալին` Իսպանիայի Սուպերգավաթակիր դառնալու կապակցությամբ

17/01/2022 - 10:36

Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Ռեալ Մադրիդը» 2:0 հաշվով հաղթեց «Ատլետիկ Բիլբաոյին»` 12-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։

Հանդիպումից հետո Իսպանիայի Սուպերգավաթակիր դառնալու կապակցությամբ «Ռեալին» շնորհավորել է նաև «Բարսելոնան»` Twitter-ի պաշտոնական էջում կատարելով հետևյալ գրառումը.

«Շնորհավորում ենք «Ռեալ Մադրիդին»` Իսպանիայի Սուպերգավաթը հաղթելու կապակցությամբ»։

Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակիչում «արքայական» ակումբը լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով համառ պայքարում հաղթեց հենց «Բարսելոնային»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023