Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս մրցեց «Վիտեսի» դեմ։ Առաջին կեսում «Վիտեսն» ուներ տարածքային ու խացային առավելություն և ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես հիշատակման է արժանի Լոյի Օպենդայի դրվագը, երբ բելգիացի բարձակվողը վրիպեց 3-4 մետրից` հարվածելով բարձր։ Տանտերերը չիրացրին իրենց գոլային պահերը, ինչի համար պատժվեցին, քանի որ 45+1-րդ րոպեին «գայլերն» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրի շրջանակում «Ռոման» «Կարլո Կաստելանի» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Էմպոլիի» դեմ։ Ժոզե Մոուրինիոյի սաները հիանալի առաջին խաղակես անցկացրին և 24-37-րդ րոպեների ընթացքում 4 գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Թեմի Աբրահամը, Ջանլուկա Մանչինին, Սերժիու Օլիվեյրան և Նիկոլո Ձանիոլոն։ Կողներն ընդմիջման գնացին «գայլերի» հսկայական առավելության պայմաններում` 4:0։ Երկրորդ կեսում «Էմպոլիի» ֆուտբոլիստները […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Կալյարիի» դեմ։ Հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ, որը 33-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց «Ռոմայի» նորեկ Սերժիու Օլիվեյրան, ով դիպուկ իրացեց 11-մետրանոցը։ Այսպիսով, «Ռոման» 1:0 հաշվով առավելության հասավ «Կալյարիի» նկատմամբ` տոնելով 2022 թ. առաջին հաղթանակը, ինչից հետո Ժոզե Մոուրինիոյի թիմը վաստակեց 35 միավոր […]
Ավելին
«Պորտուի» կիսապաշտպան Սերժիու Օլիվեյրան կարիերան կշարունակի «Ռոմայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է հանարահայտ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «գայլերը» մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կվարձակալեն 29-ամյա կիսապաշտպանին, որի ավարտից հետո կունենան 13 մլն եվրոյի դիմաց նրան գնելու իրավունք։ «Վիշապները» ևս 1 մլն եվրո կստանան վարձակալության դիմաց։ Նշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստն այսօր` հունվարի 12-ին, կմեկնի Հռոմ, որպեսզի բուժզննում անցնի և […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Ատլետիկո Մադրիդը» B խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Պորտուի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ մադրիդյան ակումբը կարողացավ 3:1 հաշվով հաղթել մրցակցին։ Դիեգո Սիմեոնեի թիմին հաղթանակ պարգևեցին Անտուան Գրիզմանի, Անխել Կոռեայի ու Ռոդրիգո դե Պաուլի խփած գոլերը։ «Վիշապների» միակ գոլն էլ խփեց Սերժիու Օլիվեյրան։ Հավեկենք, որ կողմերը հանդիպումն ավարտեցին 10-ական […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Ֆիորենտինայի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն հեռացել է զբաղեցրած պաշտոնից։ Ավելի վաղ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը հայտնել է, որ Գատուզոյի և «Ֆիորենտինայի» ղեկավարության միջև կոնֆլիկտ է հասունացել։ Բանն այն է, որ 43-ամյա մասնագետը, ստանձնելով «մանուշակների» ղեկը, հույս է հայտնել, որ ակումբը կարողանա մի շարք ֆուտբոլիստներ ձեռք բերել` ուժեղացնելով […]
Ավելին
Անցնող օրերին Interfootball-ի Telegram-ի ալիքում մի շարք հարցումներ տեղադրվեցին։ Interfootball-ի հետևորդները յուրաքանչյուր դիրքի համար մեր առաջարկված 10 ֆուտբոլիստներից ընտրում են լավագույնին` այդկերպ կազմելով 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որի կեսից շատն արդեն հավաքվել է։ Յուրաքանչյուր հարցում առավելագույնը տևում է 24 ժամ։ Խորհրդանշական հավաքականն արդեն համալրել են Էդուարդ Մենդին («Չելսի»,դարպասապահ), Սեզար Ասպիլիկուետան («Չելսի», աջ պաշտպան) և Ֆերլան Մենդին («Ռեալ Մադրիդ», ձախ պաշտպան) և […]
Ավելին
ՈՒԵՖԱ-ն Չեմպիոնների լիգայի Twitter-ի պաշտոնական էջում ներկայացրել է մրցաշարի` 2020/21 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը, որը բաղկացած է 23 ֆուտբոլիստներից։ Խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը. Դարպասապահներ – Էդուարդ Մենդի («Չելսի»), Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Էդերսոն («Մանչեսթեր Սիթի») Պաշտպաններ – Սեսար Ասպիլիլուետա, Բեն Չիլվել, Անտոնիո Ռյուդիգեր (բոլորը Չելսի»), Ռուբեն Դիաշ («Մանչեսթեր Սիթի»), Մարկինիոս (ՊՍԺ), Դավիդ Ալաբա («Բավարիա») Կիսապաշտպաններ […]
Ավելին
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակվել են այն 26 ֆուտբոլիստների անունները, ովքեր հայտավորված են լինելու Եվրո-2020-ին։ Եվրոպայի գործող չեմպիոնների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանթուշը հրավիրել է հեևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ – Անտոնի Լոպեշ («Լիոն», Ֆրանսիա), Ռուի Պատրիսիու («Վուլվերհեմպտոն», Անգլիա), Ռուի Սիլվա («Գրանադա», Իսպանիա) Պաշտպաններ – Ժոաո Կանսելու, Ռուբեն Դիաշ (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Նելսոն Սեմեդու («Վուլվերհեմպտոն», […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Պորտուի» դեմ։ Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ կայացած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել էր պորտուգալական ակումբը։ Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա Սերժիո Կոնսեյսաուի թիմը բավական ակտիվ մեկնարկեց, մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց «Յուվեի» դարպասի ուղղությամբ, և այդ ակտիվությունը 17-րդ րոպեին, ի վերջո, […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023