Author Archives: Miqayel

Հիմնադրվել է Բենտոնիտ ֆուտբոլային ակումբը

Իր գործունեությունն է սկսում «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը. «Հիմնվում է «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը։ Իր գործունեությունն է սկսում Իջևանի «Բենտոնիտ» ֆուտբոլային ակումբը: Թիմը մտադիր է մասնակցել Հայաստանի Առաջին խմբի առաջիկա առաջնությանը: «Բենտոնիտին» առնչվող մանրամասն տեղեկություններ, մարզիչների և ֆուտբոլիստների մասին ինֆորմացիա կներկայացնենք առաջիկայում: Սպասվում է շնորհանդես»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Պաշտոնական. Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում կկիրառվի VAR համակարգ

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, որոշում է կայացվել Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում կիրառել տեսակարկնապատկերների VAR համակարգը։ ՈՒԵՖԱ-ն հայտնում է, մրցաշարի եզրափակիչում համակարգը նույնպես կիրառվելու է։ Այժմ քննարկվում է համակարգը մրցաշարի` ավելի վաղ փուլերից կիրառելու հարցը։ Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալու են «Լեսթեր» – «Ռոմա» և «Ֆեյենորդ» – «Մարսել» հանդիպումները։ Կիսաեզրափակիչի առաջին […]

Խավի. «Սոսիեդադն ավելիին էր արժանի»

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Այս հանդիպումն ինձ ամենատհաճ զգացողությունները պարգևեց։ Մրցակիցը մեզնից շատ էր գնդակին տիրում, ինչի արդյունքում մենք չէինք կարողանում դուրս գալ մեր կիսադաշտից։ Մենք հոգնածություն էինք զգում, սակայն հասանք այդքան կենսական նշանակության հաղթանակին։ «Սոսիեդադը» […]

Չիրացված պահերի երեկո. Բարսելոնան մեծ դժվարությամբ հաղթեց Ռեալ Սոսիեդադին🎥

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Սան Սեբաստիանի «Ռեալե Արենա» մարզադաշտում, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպումն ակտիվ սկսեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր արդեն 11-րդ րոպեին Պիեր-Էմերիկ Օբամեյանգի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։ Խփած գոլից հետո Խավիի թիմը մասամբ հանգստացրեց խաղ, սակայն խաղավերջում առավելությունն անցավ բասկյան ակումբի կողմը, որը 43-րդ րոպեին հաշիվը հավասարեցնելու […]

Ռեալ Սոսիեդադ – Բարսելոնա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս կմցրի «Ռեալ Սոսիեդադի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:30-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Մխիթարյանը, հնարավոր է, կարիերան շարունակի Լացիոյի կազմում

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ապագան շարունակում է մնալ մշուշոտ։ Ինչպես տեղեկացնում է Tuttomercatoweb-ը, հայազգի ֆուտբոլիստը կարիերան կարող է անսպասելի շարունակություն ունենալ։ Աղբյուրի փոխանցմամբ` խոսքը «Լացիոյի» մասին է, որի սեփականատեր Կլաուդիո Լոտիտոն նախորդ տարի Պեդրոյի հետ պայմանագիր կնքելուց հետո այժմ էլ մտադիր է թիմ հրավիրել Հենրիխ Մխիթարյանին։ Հաղորդվում է, որ «արծիվներն» այդ հարցում արդեն բանակցություններ են […]

Պաշտոնական. Էրիկ Տեն Հագը կգլխավորի Մանչեսթեր Յունայթեդը

Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը, հոլանդացի մասնագետ Էրիկ Տեն Հագը դառնալու է ակումբի նոր գլխավոր մարզիչը։ Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը, որն ուժի մեջ կմտնի սույն թվականի հուլիսի 1-ից։ Պայմանագիրը ներառելու է նաև այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ 52-ամյա մասնագետը մանկունյական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում կփոխարինի ժամանակավոր […]

Էրերան 2003/04 մրցաշրջանից ի վեր Ռեալի դեմ խաղերում լավագույն ցուցանիշ գրանցած դարպասապահն է

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Օսասունան» սեփական հարկի տակ 1:3 հաշվով պարտվեց «Ռեալ Մադրիդին»։ Պամպլոնան ներկայացնող ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև դարպասապահ Սերխիո Էրերան, ով երկու անգամ հետ մղեց Կարիմ Բենզեմայի իրացրած 11-մետրանոցները։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2018 թ. փետրվարից ի վեր Էրերան առաջին դարպասապահն է, ով Լա լիգայի մեկ խաղում երկու անգամ հետ […]

Բենզեման 2006 թ. ապրիլից ի վեր Լա լիգայի շրջանակում մեկ խաղում երկու անգամ 11-մետրանոցից վրիպած առաջին ֆուտբոլիստն է🎥

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օսասունային»։ «Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կարիմ Բենզեման, ով երկու անգամ վրիպեց 11-մետրանոցն իրացնելիս։ Երկու դեպքում էլ «Օսասունային» փրկեց դարպասապահ Սերխիո Էրերան։ Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2006 թ. ապրիլից ի վեր ֆրանսիացի հարձակվողն առաջին ֆուտբոլիստն է, ով Լա լիգայի շրջանակում մեկ խաղում երկու անգամ […]

Սերխիո Ռամոսը երկրորդ գոլն է խփել ՊՍԺ-ի կազմում🎥

Ֆրանսիական Լիգա 1-ի 33-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Անժեին»։ Փարիզյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սերխիո Ռամոսը, ով 45+1-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով դարձավ գոլի հեղինակ` կրկնապատկելով իր թիմի առավելությունը։ Նշենք, որ 36-ամյա պաշտպանը «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը համալրելուց հետո խփեց իր երկրորդ գոլը։ Ռամոսը ՊՍԺ-ի կազմում առաջին գոլը խփել էր սույն թվականի […]

1 1,171 1,172 1,173 1,174 1,175 2,104