Խավի. «Սոսիեդադն ավելիին էր արժանի»

Խավի. «Սոսիեդադն ավելիին էր արժանի»

22/04/2022 - 12:36

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Այս հանդիպումն ինձ ամենատհաճ զգացողությունները պարգևեց։ Մրցակիցը մեզնից շատ էր գնդակին տիրում, ինչի արդյունքում մենք չէինք կարողանում դուրս գալ մեր կիսադաշտից։

Մենք հոգնածություն էինք զգում, սակայն հասանք այդքան կենսական նշանակության հաղթանակին։

«Սոսիեդադը» հիանալի թիմ է։ Անկեղծ` հանդիպման որոշ հատվածներում մրցակիցն ավելիին էր արժանի։ Երկրորդ կեսում նրանք ոչ-ոքիի էին արժանի։

Մենք հոգեպես ընկճված ենք, սակայն դա նորմալ է, բայց այն, որ «Բարսելոնան» կարողանում է պայքարել ցանկալի արդյունքի համար, նույնիսկ առանց լավ խաղալու, նորություն է»,- ասել է Խավին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023