Բենզեման 2006 թ. ապրիլից ի վեր Լա լիգայի շրջանակում մեկ խաղում երկու անգամ   11-մետրանոցից վրիպած առաջին ֆուտբոլիստն է🎥

Բենզեման 2006 թ. ապրիլից ի վեր Լա լիգայի շրջանակում մեկ խաղում երկու անգամ 11-մետրանոցից վրիպած առաջին ֆուտբոլիստն է🎥

21/04/2022 - 12:28

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Օսասունային»։

«Արքայական» ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կարիմ Բենզեման, ով երկու անգամ վրիպեց 11-մետրանոցն իրացնելիս։

Երկու դեպքում էլ «Օսասունային» փրկեց դարպասապահ Սերխիո Էրերան։

Ինչպես տեղեկացնում է OptaJose-ն, 2006 թ. ապրիլից ի վեր ֆրանսիացի հարձակվողն առաջին ֆուտբոլիստն է, ով Լա լիգայի շրջանակում մեկ խաղում երկու անգամ վրիպել է 11-մետրանոցից։

Վերջին անգամ մեկ խաղում երկու անգամ նշակետից վրիպել էր «Էսպանյոլի» նախկին հարձակվող Ռաուլ Տամուդոն, երբ 2006 թ. ապրիլի 4-ին «Ատլետիկո Մադրիդի» դեմ կայացած խաղում (1:1) այդպես էլ չկարողացավ կոտրել «հնդկացիների» դարպասապահ Լեո Ֆրանկոյի դիմադրությունը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023