Անգլիալական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արսենալին»։ Հանդիպման միակ գոլը 64-րդ րոպեին խփեց «կաչաղակների» վինգեր Էնթոնի Գորդոնը։ Գոլային դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Ստյուարտ Էտվելը, խորհրդակցելով VAR համակարգի հետ, ստուգել է միանգամից երեք վիճահարույց դրվագ։ Գոլային գրոհի ժամանակ «Նյուքասլի» կիսապաշտպան Ժոելինթոնը «զինագործների» դարպասային հրապարակի մատույցներում հրել էր լոնդոնյան ակումբի կենտրոնական […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայում, 2021/22 մրցաշրջանից սկսած, հատուկ սենյակից վերահսկում են VAR համակարգի կայացրած որոշումները։ Նախկին մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը նոր մանրամասներ է հայտնել այդ սենյակի վերաբերյալ. «Հանձնաժողովը մի քանի տարի է օգտվում այդ սենյակից։ Դրանք երկուսն են։ Hawk-Eye-ի տեխնիկական անձնակազմի և օպերատորների թիմը դրվագներ է պատրաստում VAR-ի համար: Կա նաև ևս մեկ սենյակ, […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է  Daily Mail-ը, Պրեմիեր լիգայի ղեկավարությունը ցանկանում է VAR համակարգի պատասխանատուների և հանդիպման գլխավոր մրցավարի զրույցները լսելի դարձնել հանրության համար: Աղբյուրի փոխանցմամբ՝ Պրեմիեր լիգան ցանկանում է նման նորարարություն կիրառել, որպեսզի երկրպագուների համար ավելի հասկանալի լինի տվյալ գործընթացն ու կայացված որոշումները: Նշվում է, որ Պրեմիեր լիգայի բարձրաստիճան պաշտոնյաներն այդ հարցի շուրջ այժմ բանակցություններ են […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, որոշում է կայացվել Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչում կիրառել տեսակարկնապատկերների VAR համակարգը։ ՈՒԵՖԱ-ն հայտնում է, մրցաշարի եզրափակիչում համակարգը նույնպես կիրառվելու է։ Այժմ քննարկվում է համակարգը մրցաշարի` ավելի վաղ փուլերից կիրառելու հարցը։ Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում կայանալու են «Լեսթեր» – «Ռոմա» և «Ֆեյենորդ» – «Մարսել» հանդիպումները։ Կիսաեզրափակիչի առաջին […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։ Այդ հանդիպման 6-րդ րոպեին վիճելի դրվագ է գրանցվել. «Բարսելոնայի» կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, սակայն գլխավոր մրցավար Սեսար Սոտո Դելգադոն, դրվագը քննարկելով իր օգնականների հետ, որոշեց չնշանակել 11-մետրանոց հարված։ Բանն այն է, որ VAR համակարգի պատասխանատու Խոսե Մունուերա Մարտինոն […]
Ավելին
Ա սերիայի մրցավարական բաժնի ղեկավար Ջանլուկա Ռոկին հայտարարել է, որ հանդիպումների գլխավոր մրցավարների ու վիդեոասիստենտների միջև խոսակցությունները շուտով կսկսեն հանրայնացվել և հասանելի կլինեն լսելու համար. – Տեսակրկնապատկերը հիանալի գործիք է, սակայն մրցավարների որոշումները պետք է լինեն հետևողական և հավասարակշռված, և եթե դա տեղի չունենա, ապա ՎԱՌ-ը կդառնա բոլորի թշնամին։ – Կա՞ հավանականություն, որ մոտ ժամանակներս […]
Ավելին
TEAMtalk պարբերականը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` կապված «Չելսիի» հարձակվող Տիկո Վերների հետ։ Բանն այն է, որ գերմանացի հարձակվողն «ազնվականների» շարքերը համալրելուց հետո VAR համակարգը 16 անգամ չեղարկել է նրա գոլերը։ Այդ ամենն իմանալուց հետո Անգլիայի հավաքականի հանրահայտ նախկին հարձակվող Գարի Լինեկերը, ով ներկայումս ֆուտբոլային փորձագետ է աշխատում BBC հեռուստաընկերությունում, Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ի գործկոմի որոշմամաբ աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրից սկսած` բոլոր հանդիպումներում կկիրառվի տեսակրկնապատկերների VAR համակարգը։ VAR համակարգի օգտագործման նախնական ծրագրերը հետաձգվել էին՝ կորոնավիրուսային համավարակի հարուցած տրանսպորտային դժվարությունների և ռիսկերի պատճառով: ՈՒԵՖԱ-ն կգործարկի VAR համակարգը հանդիպումներն ընդունող անդամ ասոցիացիաների մարզադաշտերում։ Հատուկ սարքերը մրցավայրեր կբերվեն ՈՒԵՖԱ-ի կողմից,  կտեղադրվեն […]
Ավելին
«Բարսելոնայի» նախագահի թեկնաժու և նախկին նախագահ (2003 – 2010 թթ․) Ժոան Լապորտան իր դժգոհությունն է արտահայտել VAR համակարգի աշխատանքի վերաբերյալ։ «Եթե մարսեցին գա Երկիր մոլորակ և տեսնի, թե ինչպես է աշխատում VAR-ը, նա իսկույն կասի, որ այն «Ռեալի» օգտին է գործում»,- դժգոհել ՝ Ժուան Լապորտան։ Հիշեցնենք, որ Էլ կլասիկոյի շրջանակում «Ռեալից» 1։3 հաշվով պարտվելուց հետո […]
Ավելին
Անգլիական Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի շրջանակում «Լեսթերը» սեփական հարկի տակ 1։0 հաշվով հաղթեց «Վուլվերեհմպտոնին» և վաստակած 18 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Հանդիպման միակ գնդակը 15-րդ րոպեին խփեց Ջեյմի Վարդին, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ Հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը բավականին երկմտելուց հետո նոր ցույց տվեց նշակետը, քանի որ «գայլերի» լատերալ Մաքս Կիլմենը ձեռքով էր […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023