Սերխիո Ռամոսը երկրորդ գոլն է խփել ՊՍԺ-ի կազմում🎥

Սերխիո Ռամոսը երկրորդ գոլն է խփել ՊՍԺ-ի կազմում🎥

21/04/2022 - 10:42

Ֆրանսիական Լիգա 1-ի 33-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Անժեին»։

Փարիզյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Սերխիո Ռամոսը, ով 45+1-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով դարձավ գոլի հեղինակ` կրկնապատկելով իր թիմի առավելությունը։

Նշենք, որ 36-ամյա պաշտպանը «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը համալրելուց հետո խփեց իր երկրորդ գոլը։

Ռամոսը ՊՍԺ-ի կազմում առաջին գոլը խփել էր սույն թվականի հունվարի 23-ին, երբ Լիգա 1-ի 22-րդ տուրում գրավեց «Ռեյմսի» դարպասը (4:0)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023