Բարսելոնան միավորը կիսեց Խետաֆեի հետ

Բարսելոնան միավորը կիսեց Խետաֆեի հետ

15/05/2022 - 23:26

Իսպանական Լա լիգայի նախավերջին` 37-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Խետաֆեի» դեմ։

Ճիշտ է` հանդիպման մեծ մասում «բլաուգրանան» ուներ տարածքային մեծ առավելություն (73%), սակայն Խավիի թիմին չէր հերիքում սրություն։

«Խետաֆեն» ավելի վտանգավոր էր գրոհում և ավելի շատ հարվածում, սակայն «Կոլիզեում Ալֆոնսո Պերես» մարզադաշտում հավաքված երկրպագուներն այս խաղում այդպես էլ գոլերի ականատես չեղան. հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով։

Այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց 73 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Խետաֆեն», 39 միավորով, 14-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023