Ինտերը հաղթեց Կալյարիին` մնալով չեմպիոնական պայքարում🎥

Ինտերը հաղթեց Կալյարիին` մնալով չեմպիոնական պայքարում🎥

16/05/2022 - 00:40

Իտալական Ա սերիայի նախավերջին` 37-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Կալյարիի» դեմ։

«Ներաձուրիները» հանդիպման մեծ մասում ունոին տարածքային ու խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 3:1 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկ գոլ էլ խփեց Մատեո Դարմիանը, իսկ տանտերերի միակ գոլը խփեց Հարալամբոս Լիկոյանիսը։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեց 81 միավոր և առաջնության ավարտից մեկ տուր առաջ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականն` առաջատար «Միլանին» զիջելով 2 միավորով։

«Կալյարին», 29 միավորով, 18-րդն է ու պայքարում է տեղն Ա սերիայում պահելու համար։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023