22 ակումբներ նվաճել են ՉԼ 2022/23 խաղարկության խմբային փուլի ուղեգիր

22 ակումբներ նվաճել են ՉԼ 2022/23 խաղարկության խմբային փուլի ուղեգիր

16/05/2022 - 12:54

2021/22 մրցաշրջանը քայլ առ քայլ մոտենում է տրամաբանական ավարտին. եվրոպական առաջնությունները մեկը մյուսի հետևից մոտենում են վերջնագծին, ինչին զուգահեռ ոչ միայն հայտնի են դառնում չեմպիոնները, այլև Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի մասնակիցները։

Անցնող հանգստյան օրերի ընթացքում ևս երեք ակումբներ նվաճեցին ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։

«Սելթիկը» (Շոտլանդիա) և «Բրյուգեն» (Բելգիա), դառնալով իրենց երկրների չեմպիոն, նվաճեցին ՉԼ հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր։

Այդ ակումբներին միացավ նաև «Սևիլիան», որը Լա լիգայի 37-րդ տուրում հյուրընկալվելիս միավորը կիսեց «Ատլետիկո Մադրիդի» հետ (1:1), վաստակեց 67 միավոր և վերջին տուրից առաջ ապահովեց տեղը լավագույն քառյակում։

Այսպիսով, արդեն 22 ակումբներ նվաճել են Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր Դրանք են` «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» (երկուսն էլ` Անգլիա), «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Ատլետիկո Մադրիդը», «Սևիլիան» (բոլորը` Իսպանիա), «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Յուվենտուսը» (բոլորը` Իտալիա), «Բավարիան», «Բորուսիա Դորտմունդը», «Բայերը», «Լայպցիգը» (բոլորը` Գերմանիա), «Պորտուն», «Սպորտինգը» (երկուսն էլ` Պորտուգալիա), ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Այաքսը» (Հոլանդիա), «Շախտյոր Դոնեցկը» (Ուկրիանա), «Բրյուգեն» (Բելգիա), «Սելթիկը» (Շոտլանդիա) և «Զալցբուրգը» (Ավստրիա)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023