Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեն «Բարսելոնային» կմիանա նախատեսվածից շուտ և կատալոնական ակումբի շարքերը կհամալրի 2024 թ. հունվարին։ Այդ մասին հաստատել է 18-ամյա ֆուտբոլիստի գործակալ Անդրե Կյուրին. «Ֆուտբոլիստի և «Բարսելոնայի» ծրագիրն այն է, որ վերջինս «բլաուգրանայի» շարքերը համալրի հունվարին։ «Պարանաենսեի» հետ ամեն ինչ համաձայնեցված է»,- նշել է Կյուրին։ Հատկանշական է, որ ներկա պահին Ռոկեն […]
Ավելին
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին հայտնել է, որ բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեն նախատեսվածից շուտ կհամալրի «բլաուգրանայի» շարքերը. «Դեկուն (Խմբ.` «Բարսելոնայի» սպորտային տնօրենը) ինձ հայտնել է, որ Ռոկեն «Բարսելոնա» կտեղափոխվի 2024 թ. հունվարին։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, որևէ խնդիր չի առաջանա»,- Խավիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։ Հիշեցնենք, որ […]
Ավելին
Բրազիլական Ա սերիայի 20-րդ տուրում «Ատլետիկո Պարանաենսեն» հյուրընկալվելիս մրցեց «Գոյասի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա հարձակվող Վիտոր Ռոկեն, ով 39-րդ րոպեին պտտեցրած հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ և բացեց հաշիվը։ Նշենք, որ Ռոկեն 2024 թ. հուլիսից 1-ից հետո դառնալու է «Բարսելոնայի» ֆուտբոլիստ։ «Բլաուգրանան» գործարքի դիմաց վճարելու է 40 մլն եվրո, […]
Ավելին
Վիտոր Ռոկեի գործակալ Անդրե Կյուրին կարծում է, որ իր հաճախորդն ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան «Պալմեյրասի» հարձակվող Էնդրիկը։ «Նրանք Բրազիլիայի հավաքականում ընկերներ են և թիմակիցներ։ Ակնհայտ է, որ Իսպանիայում նրանց միջև մրցակցություն է սկսվելու։ Ես կարող եմ խոսել միայն Վիտորի մասին և հավատում եմ, որ ներկա պահին նա այն ֆուտբոլիստն է, ով պատրաստ է խաղալ […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքն, ակումբը գնել է բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեին։ 18-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» շարքերը համալրելու է 2024/25 մրցաշրջանից առաջ։ Կողմերը պայմանագիրը կնքելու են մինչև 2031 թ. հունիսի 30-ը։ Ռոկեի պայմանագրում առկա է նաև հրաժագնի կետ, որը լինելու է 500 մլն եվրո։ Գործարքի դիմաց «Բարսելոնան» վճարել է 40 մլն եվրո, […]
Ավելին
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բարսելոնան» ավարտին է հասցրել բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի տրանսֆերը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ գործարքի դիմաց «բլաուգրանան» վճարելու է 35+10 մլն եվրո, սակայն կողմերը փոխել են երիտասարդ ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ պայմանները։ Diaro Sport-ը նշում է, որ կատալոնական ակումբը գործարքի դիմաց նախատեսվածից վճարելու է շատ ավելին` 30+31 […]
Ավելին
Օրեր առաջ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Բարսելոնան» ավարտին է հասցրել բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա կենտրոնական հարձակվող Վիտոր Ռոկեի գործարքը։ «Բլաուգրանան» տրանսֆերի դիմաց «Ատլետիկոյին» վճարելու է 35 մլն եվրո, որին ևս 10 մլն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։ Երիտասարդ ֆուտբոլիստը կատալոնական ակումբի շարքերը համալրելու է 2024 թ. հունվարի 1-ին։ Այդուհանդերձ, Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ […]
Ավելին
Բրազիլական «Ատլետիկո Պարանաենսեի» 18-ամյա հարձակվող Վիկտոր Ռոկեն կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «բլաուգրանան» տրանսֆերի հարցում համաձայնության է հասել «Ատլետիկոյի» հետ, և գործարքն այժմ վերջնական փուլում է։ Սպասվում է, որ կատալոնական ակումբը գործարքի դիմաց վճարելու է 35 մլն եվրո, որին հետագայում ավելանալու է նաև 10 մլն եվրո հավելավճար։ Պատանի հարձակվողը նաև […]
Ավելին
Ինչպես հայտնում է Diaro Sport-ը, «Բարսելոնան» հետաքրքրված է «Ատլետիկո Պարանաենսեի» 17-ամյա հարձակվող Վիկտոր Ռոկեի ծառայություններով։ Աղբյուրի փոխանցմամբ` երկու ակումբների ներկայացուցիչներն արդեն քննարկել են հավանական տրանսֆերի մանրամասները։ «Բլաուգրանայում» կարծում են, որ բրազիլացի կենտնորանակ հարձակվողն ունի բավարար ներուժ` նոր Լուիս Սուարես դառնալու համար։ Գործարքի կայացմանը կարող է խթանել նաև այն հանգամանքը, որ «Բարսելոնայի» սկաուտներից Դեկուն և «Ատլետիկոյի» […]
Ավելին
Էկվադորի Գուայակիլ քաղաքի «Բանկո Պիչինչա» մարզադաշտում կայացավ Լիբերտադորեսի գավաթի 2022 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին բրազիլական ակումբներ «Ֆլամենգոն» ու «Ատլետիկո Պարանաենսեն»։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. 45+4-րդ րոպեին «Ֆլամենգոյին» հաղթանակ պարգևեց Գաբրիել Բարբոսան` Գաբիգոլը։ Այսպիսով, «Ֆլամենգոն» հաղթեց 1:0 հաշվով` պատմության մեջ երրորդ անգամ դառնալով Լիբերտադորեսի գավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]
Ավելին
1 2

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023