Գործարքը կայացած է. Ժեզուսը տեղափոխվում է Արսենալ

Գործարքը կայացած է. Ժեզուսը տեղափոխվում է Արսենալ

26/06/2022 - 22:15

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Գաբրիել Ժեզուսը կարիերան կշարունակի «Արսենալի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում երկու ակումբները հասել են վերջնական համաձայնության։

Աղբյուրի փոխանցմամբ` «զինագործները» 25-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «քաղաքաբնակներին» կվճարեն 45 մլն ֆունտ ստերլինգ։

Ակնկալվում է, որ Ժեզուսը լոնդոնյան ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Նշվում է, որ բրազիլացի հարձակվողն անառաջարկներ է ունեցել նաև 6 այլ ակումբներից, սակայն նրա հիմնական նպատակը եղել է «Արսենալ» տեղափոխվել է։

Գործարքն իրականացնելիս «զինագործներին» մեծապես օգնել են ակումբի տեխնիկական տնօրեն էդու Գասպարն ու գլխավոր մարզիչ Միկել Արտետան, ովքեր մշտապես հեռախոսազրույցներ են ունեցել Ժեզուսի հետ։

Հավելենք, որ Գաբի Ժեզուսը «Մանչեսթեր Սիթիի» շարքերը համալրել էր 2017 թ. հունվարին, որի կազմում անցկացրել է 236 հանդիպում` դառնալով 95 գոլի և 46 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023