Սուարեսը հրապարակել  է Մեսսիի լուսանկարը քնած վիճակում 📸

Սուարեսը հրապարակել է Մեսսիի լուսանկարը քնած վիճակում 📸

27/06/2022 - 00:44

Հունիսի 24-ին ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լեո Մեսսին նշում էր ծննդյան 35-րդ տարեդարձը։

Արգենտինացի ֆուտբոլիստի ծննդյան արարողությանը ներկա են եղել նրա նախկին թիմակիցներ Լուիս Սուարեսն ու Սեսկ Ֆաբրեգասը։

Ժամեր առաջ Սուարեսն Instagram-ի իր էջի stories բաժնում հրապարակել է Մեսսիի լուսանկարը, որտեղ նա քնած է` կցելով հետևյալ տեքստը.

«Արդյո՞ք քնած ես դու, հայրիկ»։

Ըստ երևույթին` այժմ երկու ֆուտբոլիստներն ինչ-որ տեղ միասին հանգստանում են։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023