Նունյեսի հիանալի նորամուտն ԱՊԼ-ում. Լիվերպուլը չկարողացավ կոտրել Ֆուլհեմի դիմադրությունը🎥

Նունյեսի հիանալի նորամուտն ԱՊԼ-ում. Լիվերպուլը չկարողացավ կոտրել Ֆուլհեմի դիմադրությունը🎥

06/08/2022 - 17:40

Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ի տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆուլհեմի» դեմ։

Հանդիպման հենց մեկնարկից մերսիսայդյան ակումբն ուներ տարածքային մեծ առավելություն, սակայն, կարելի է ասել, Յուրգեն Կլոպի թիմի խաղում չկար սրություն ու ոչինչ չէր ստացվում։

Դեռ ավելին` 32-րդ րոպեին «Ֆուլհեմի» ֆուտբոլիստներն իրենց սակավաթիվ գրոհներից մեկը վերածեցին գոլի. աչքի ընկավ Ալեքսանդր Միտրովիչը։

Նախքան ընդմիջման գնալը` հյուրերը կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն 39-րդ րոպեին Լուիս Դիաշի կատարած հարվածից հետո գնդալը դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

51-րդ րոպեին Կլոպը Ռոբերտո Ֆիրմինոյի փոխարեն դաշտ դուրս բերեց թիմի նորեկ Դարվին Նունյեսին, ով էլ 64-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը` եզրափակելով Մոհամեդ Սալահի փոխանցումը։

Այդուհանդերձ, 71-րդ րոպեին Վիրջիլ վան Դեյկը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Էնդի Մեդլին դրվագի տեսակրկնապատկերը դիտելուց հետո 11-մետրանոց նշանակեց «Լիվերի» դարպասին։

Նշակետին մոտեցավ Միտրովիչը, ով դիպուկ հարվածով կրկին առաջ մղեց «հովեկներին», իսկ իր անվան դիմաց դուբլ գրանցեց։

Թվում էր` բաց թողած երկրորդ գոլը կկոտրի մերսիսայդյան ակումբին, սակայն 81-րդ րոպեին կրկին աշխատեց Սալահ-Նունյես զույգը, իսկ այդ դեպքում գոլի հեղինակ դարձավ եգիպտացի վինգերը` աչքի ընկնելով ուրուգվայցու կատարած փոխանցումից հետո։

Խաղավերջում հյուրերը հաղթանակ կորզելուն ավելի մոտ էին, սակայն 90+5-րդ րոպեին Ջորդան Հենդերսոնի հարվածից հետո «Փուլհեմին» կրկին փրկեց դարպասաձողը։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով, ինչից հետո «Ֆուլհեմն» ու «Լիվերպուլը» կիսեցին միավորը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023