Խավի. «Հիասթափված ենք. ցանկանում էինք ցույց տալ, որ Բարսան ճիշտ ուղու վրա է»

Խավի. «Հիասթափված ենք. ցանկանում էինք ցույց տալ, որ Բարսան ճիշտ ուղու վրա է»

14/08/2022 - 15:56

Իսպանական Լա լիգայի 1-ին տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Ռայո Վալեկանոյի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.

«Մենք հիասթափված ենք, քանի որ մեծ հույսեր ունեինք։

Պետք է ուշադիր վերլուծել խաղը, կատարելագործվել, շարունակել հավատալ մեր խաղաոճին ու տքնաջան աշխատել։

«Ռայոն» շատ լավ էր պաշտպանվում։ Մեզ համար դժվար էր պահեր ստեղծել։

Շատ ցավալի է, քանի որ երկրպագուներին ցանկանում էինք ցույց տալ, որ ճիշտ ուղու վրա ենք։

Այս ամենը, իհարկե, հիասթափեցնող է, բայց խնդրում ենք լինել համբերատար»,- եզրափակել է Խավին, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023