Միլանն Ա սերիայի մեկնարկային խաղում գոլառատ պայքարում հաղթեց Ուդինեզեին🎥

Միլանն Ա սերիայի մեկնարկային խաղում գոլառատ պայքարում հաղթեց Ուդինեզեին🎥

14/08/2022 - 10:14

Իտալական Ա սերիայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում գործող չեմպիոն «Միլանը» սեփական հարկի տակ մրցեց «Ուդինեզեի» դեմ։

Ուդինեից ժամանած հյուրերը սառը ցնցուղ էին պատրաստել «ռոսոներիների» համար, քանի որ արդեն 2-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Ռոդրիգո Բեկաոյի խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։

Այդուհանդերձ, Սիմոնե Ինձզագիի սաները շոկային մեկնարկից չընկճվեցին և շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 11-րդ ու 15-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Թեո Էրնանդեսն ու Անտե Ռեբիչը։

Թվում էր` կողմերն ընդմիջման կգնան 2:1 հաշվի պայմաններում, սակայն 45+3-րդ րոպեին «Ուդինեզեին» հաջողվեց հավասարեցնել հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Ադամ Մասինան։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ տանտերերը սուր գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Բրահիմ Դիասը, օգտվելով մրցակցի պաշտպանություն առաջացած խառնաշփոթից, կրկին առաջ մղեց «Միլանին»։

Խփած երրորդ գոլից հետո էլ «ռոսոներիները» շարունակում էին վերահսկել հանդիպման ընթացքն ու 68-րդ րոպեին ավելի մեծացրեց առավելությունը. Դիասի փոխանցումը եզրափակեց Ռեբիչը` դառնալով դուբլի հեղինակ։

Խաղավերջում այլևս գոլեր չգրանցվեցին. Ստեֆանո Պիոլիի թիմը հաղթեց 4:2 հաշվով։

Այսպիսով, «Միլանը» նոր մեկնարկած մրցաշրջանում տոնեց առաջին հաղթանակը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023