Պաշտոնական. Լայպցիգը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Լայպցիգը նոր գլխավոր մարզիչ ունի

08/09/2022 - 16:25

Ինչպես տեղեկացնում է «Լայպցիգի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մարկո Ռոզեն։

Կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր` մինչև 2024 թ. հունիսի 30-ը։

Նշենք, որ 45-ամյա մասնագետը «ցլերի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Դոմենիկո Տեդեսկոյին, ով պաշտոնանկ է արվել Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում Դոնեցկի «Շախտյորից» կրած 1:4 հաշվով պարտությունից հետո։

Հավելենք, որ Մարկո Ռոզեն «Ռեդ Բուլին» պատկանող ակումբներում աշախտելու փորձ արդեն ունի` 2017-19 թթ. մարզելով «Զալցբուրգը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023