Մեսսիի կարեիան է ավելի հաջողվա՞ծ, թե՞ Ռոնալդուինը. The Athletic-ի անանուն հարցումը նախկին ֆուտբոլիստների շրջանակում

Մեսսիի կարեիան է ավելի հաջողվա՞ծ, թե՞ Ռոնալդուինը. The Athletic-ի անանուն հարցումը նախկին ֆուտբոլիստների շրջանակում

15/10/2022 - 12:11

Բրիտանական ամենահեղինակավոր պարբերականներից մեկը` The Athletic-ը, մոտ 100 նախկին ֆուտբոլիստների շրջանակում տարբեր թեմաներով հարցումներ է անցկացրել։

Հարցմումն անցկացվել է անանուն, որպեսզի ֆուտբոլիստները չկաշկանդեն հարցերին պատասխանելիս։

Հարցմանը մասնակցածների շրջանում եղել են ինչպես Պրեմիեր լիգայի, այնպես էլ եվրոպական թոփ-5 այլ առաջնությունների չեմպիոններ, իսկ նրանցից 11%-ը, ներկայիս ֆուտբոլային չափանիշները հաշվի առնելով, իրենց տրանսֆերային արժեքը նշել են 40-80 մլն ֆունտ ստերլինգ։

Հարցման ամենահետաքրքիր հարցերից մեկը եղել է հետևյալը. Լեո Մեսսիի կարիերան է ավելի հաջողվա՞ծ, թե՞ Կրիշտիանու Ռոնալդուինը։

Հարցմանը մասնակցածների 66%-ը կարծում է, որ Ռոնալդուի կարիերան ավելի հաջողված է, քան Մեսսիինը։

Այդուհանդերձ, 72%-ը նշել է, որ կցանկանար կարիերայի ընթացքում հանդես գալ Մեսսիի հետ։

Նախկին ֆուտբոլիստները պատասխանել են նաև մի շարք այլ հետաքրքիր հարցերի։

Մասնավորապես, 44%-ը նշել է, որ ժամանակակից մարզիչներից կցանկանար հանդես գալ Պեպ Գվարդիոլայի («Մանչեսթեր Սիթի»), 30%-ը` Յուրգեն Կլոպի («Լիվերպուլ»), 8%-ը` Կառլո Անչելոտիի («Ռեալ Մադրիդ»), 7%-ը` Գրեհեմ Փոթերի («Չելսի»), 5%-ը` Դիեգո Սիմեոնեի («Ատլետիկո Մադրիդ»), 4%-ը` այլ մասնագետի, իսկ 2%-ը` Թոմաս Տուխելի գլխավորությամբ։

Հարցմանը մասնակցածների 52%-ը կարծում է, որ, չնայած մեր օրերում ֆինանսապես ավելի լավ են վարձատրում, ֆուտբոլով զբաղվելն այսօր ավելի դժվար է, քան նախկինում։

Հարցմանը մասնակցածների 62%-ը կարծում է, որ ֆուտբոլիստի կյանքը մեր օրերում առավել բարդացնում են սոցցանցերը, 12%-ը` ԶԼՄ-ները, 9%-ը` հասարակությունը, 4%-ը` գործակալները, 4%-ը` գումարը և դրա հետ կապված խնդիրները, 10%-ը` վերոնշյալ բոլորը միասին վերցրած։

Հարցմանը մանսակցածներից 3 հոգի խոստովանել են, որ կարիերայի ինչ-որ փուլում դոպինգ են օգտագործել։ Նրանցից մեկը նշել է, որ դա գիտակցված է արել։

Վիճահարույց հարցերի շրջանում է եղել նաև մրցավարների թեման։ Այսպես, 57%-ը կարծում է, որ մեր օրերում մրցավարների` խաղերի սպասարկմանը որակը բարձրացել է, իսկ 43%-ը նշել է, որ անկում է ապրել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023