Զեդորֆը` Բարսելոնայի մասին. «Նրանք միշտ հավաքվում են մրցավարի շուրջ և բողոքում   ամեն ինչից»

Զեդորֆը` Բարսելոնայի մասին. «Նրանք միշտ հավաքվում են մրցավարի շուրջ և բողոքում ամեն ինչից»

15/10/2022 - 14:57

«Այաքսի», «Ռեալ Մադրիդի», «Միլանի» և Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կլարենս Զեդորֆը քննադատել է «Բարսելոնային» մրցավարների վրա ճնշում գորպադրելու համար.

«Դա նրանց մշակույթի մի մասն է, ուստի ես ընդհանրապես չեմ զարմանում։

Նրանք միշտ այդպես են վարվել, և նույնիսկ Խավին ուներ այդ սովորությունը ֆուտբոլիստ եղած ժամանակ։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները միշտ հավաքվում են մրցավարի շուրջ և բողոքում ամեն ինչից` ճնշում գործադրելով նրա վրա»,- Զեդորդֆի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հիշեցնենք, որ «բալուգրանայի» ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ղեկավարությունը լուրջ դժգոհություն էր հայտնել Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ինտերի» դեմ կայացած արտագնա խաղի (0:1) մրցավարությունից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023