Ֆելիշի և Ատլետիկոյի միջև գործող պայմանագրում առկա է աստղաբաշխական հրաժարագնի կետ

Ֆելիշի և Ատլետիկոյի միջև գործող պայմանագրում առկա է աստղաբաշխական հրաժարագնի կետ

15/10/2022 - 17:33

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Ժոաո Ֆելիշը մտադիր է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 22-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ակումբում ունեցած իր կարգավիճակից. «հնդկացիների» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն սկսել է քիչ խաղաժամանակ տրամադրել երիտասարդ ֆուտբոլիստին։

Վերջին 4 խաղերում Ֆելիշը միայն 29 րոպե է անցկացրել դաշտում, իսկ Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում կայացած «Բրյուգեի» դեմ հանդիպմանը (0:0) մնացել էր պահեստայինների նստարանին։

Երիտասարդ ֆուտբոլիստն արդեն 3 տարի է հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում, սակայն մինչ այժմ մեկնարկային կազմում հիմնական տեղ չունի, իսկ դրան զուգահեռ, բարդ հարաբերություններ ունի Դիեգո Սիմեոնեի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` հոկտեմբերի 13-ին պորտուգալացի ֆուտբոլիստը հանդիպել է իր գործակալ Ժորժե Մենդեշին` խնդրելով լուծել ստեղծված իրավիճակը։

Նշվում է, որ մադրիդյան ակումբի ղեկավարությունը, չնայած ֆուտբոլիստի հեռանալու ցանկությանը, մտադիչ չէ վաճառել Ֆելիշին։

Ֆելիշի հեռանալուն խոչընդոտում է նաև նրա ու «Ատլետիկոյի» միջև գործող պայմանագրում առկա հրաժարագնի կետը, որը կազմում է 350 մլն եվրո։

Հավելենք, որ Ժոաո Ֆելիշն «Ատլետիկո Մադրիդի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 122 խաղում դառնալով 29 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023