Author Archives: Miqayel

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանություն. ուղիղ եթեր

Այսօր` նոյեմբերի 7-ին` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Վիճակահանության մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 15:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մարկ Գևորգյանի գոլը Զալցբուրգի երիտասարդական թիմի կազմում 🎥

Ավստրիական Երկրորդ Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Լիֆերինգը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Կապֆենբերգին»։ «Լիֆերինգի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 17-ամյա աջ պաշտպան Մարկ Գևորգյանը, ով 64-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը` հօգուտ իր թիմի։ Այդուհանդերձ, «Լիֆերինգը» 69-րդ ու 73-րդ րոպեներին երկու գոլ բաց թողեց` պարտվելով 2:3 հաշվով։ Այս պարտությունից հետո «Լիֆերինգը» մնաց 14 միավորով […]

Ման. Յունայթեդի հերթական ձախողումն. Աստոն Վիլլան Էմերիի նորամուտի խաղում հաղթեց «կարմիր սատանաներին» 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» Բիրմինգհեմում հյուրընկալվելիս մրցեց «Աստոն Վիլլայի» դեմ։ Բիրմինգհեմցիները պարզապես շոկային մեկնարկ էիմ պատրաստել «կարմիր սատանաների» համար և արդեն 11-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։ Խաղի հաշիվը 7-րդ րոպեին բացեղ Լեոն Բեյլին, իսկ 11-րդ րոպեին Լուկա Դինը 11-րդ րոպեին տուգանայինից կատարած հիասքանչ հարվածով կրկնապատկեց «Վիլլայի» առավելությունը։ Նախքան ընդմիջում հյուրերին […]

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի վիճակահանությունը

Այսօր` նոյեմբերի 7-ին` Երևանի ժամանակով 15:00-ից սկսած` Շվեյցարիայի Նիոն քաղաքում` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կկայանա Չեմպիոնների լիգայի 2022/23 խաղարկության 1/8 եզրափակիչի վիճակահանությունը։ Մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր են նվաճել հետևյալ ակումբները. Առաջին հորիզոնականով` «Նապոլի», «Պորտու», «Բավարիա», «Տոտենհեմ», «Չելսի», «Ռեալ Մադրիդ», «Մանչեսթեր Սիթի», «Բենֆիկա» Երկրորդ հորիզոնականով` «Լիվերպուլ», «Բրյուգե», «Ինտեր», «Այնտրախտ», «Միլան», «Լայպցիգ», «Բորուսիա Դորտմունդ», ՊՍԺ Նշենք, որ 1/8 եզրափակիչի […]

10 կարմիր քարտ, Բալեկյանի գոլը. Բոկան թրիլլերային խաղում պարտվեց Ռասինգին Արգենտինայի Սուպերգավաթի եզրափակիչում🎥

Սան Լուիսի «Լա Պեդրերա» մարզադաշտում կայացավ Արգենտինայի Սուպերգավաթի 2022 թ. խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բոկա Խունիորսն» ու «Ռասինգը»։ Առաջ ընկնելով` նշենք, որ պարզապես թրիլլերային հանդիպում ստացվեց, որն ավարտվեց «Ռասինգի» հաղթանակով` 2:1 հաշվով։ «Բոկա Խունիորսի» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ով 19-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ և […]

Արմեն Հովհաննիսյանը նոր ակումբի կազմում նորամուտի խաղում գրավել է Օլիմպիակոս-2-ի դարպասը🎥

Հունաստանի երկրորդ դիվիզիոնի` Սուպերլիգա 2-ի 1-ին տուրում «Եպիսկոպին» մրցեց «Օլիմպիակոս-2»-ի դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ «Եպիսկոպիի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցել է նաև թիմի նորեկ, հայազգի հարձակվող Արմեն Հովհաննիսյանը, ով 90-րդ րոպեին դարձավ բավական գեղեցիկ գոլի հեղինակ` բացելով հանդիպման հաշիվը։ Այդուհանդերձ, «Օլիմպիակոս-2»-ին հաջողվեց փրկվել այս հանդիպումը և միավոր վաստակել. 90-2-րդ րոպեին աչքի ընկավ Խրիստոս Լացիոսը։ Հավելենք, որ […]

Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի չեմպիոն 🎥

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթանում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ Այսօր` նոյեմբերի 6-ին, կայացել է հենացատկ վարժության եզրափակիչը, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Արթուր Դավթյանը։ Հայ մարմնամարզիկը պարզապես հիասքանչ մրցելույթ ունեցավ և 15.050 միավորով դարձավ աշխարհի չեմպիոն։ Նշենք, որ Դավթյանն անկախ Հայաստանի պատմության մեջ դարձել է առաջին մարմնամարզիկը, ով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Հ․Գ․ միացե՛ք […]

Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլից տասը պակաս. ինչո՞ւ Փյունիկին չհաջողվեց շարունակել պայքարը

Երևանի «Փյունիկն» ավարտեց մրցելույթները Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։ Նրանց անցած ճանապարհը, որն սկիզբ էր առել «Հանրապետական» մարզադաշտից, այնտեղ էլ ավարտվեց։ Խաղային նոր որակ, նոր շունչ, հաղթողի հոգեբանություն Եղիշե Մելիքյանից ու իր թիմից։ Այժմ կանրադառնանք «Փյունիկի» մրցելույթներին Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում և կհասկանանք` ի՞նչ խաղ խաղաց Մելիքյանի թիմը խմբային փուլում և ինչու՞ կրկնվեց Հայաստանի հավաքականի սխալը։ Հայաստանի […]

Անգլիական Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները

Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 20 մլն եվրո (արժեքը թարմացումից հետո` 170 մլն) Ֆիլ Ֆոդեն («Մանչեսթեր Սիթի») – 20 մլն եվրո (110 մլն) Բուկայո Սակա («Արսենալ») – 20 մլն եվրո (90 մլն) Գաբրիել Մարտինելի […]

Յուսուֆա Մուկոկոյի հիասքանչ «կրակոցը» Բոխումի դեմ խաղում 🎥

Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» 3:0 հաշվով հաղթեց «Բոխումին»։ Հանդիպման 45+2-րդ րոպեին հեռահար հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ «իշամեղուների» 17-ամյա հարձակվող Յուսուֆա Մուկոկոն` «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտի լուսատախտակին վառելով 3:0 հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 998 999 1,000 1,001 1,002 2,105