Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի չեմպիոն 🎥

Մարմնամարզություն. Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի չեմպիոն 🎥

06/11/2022 - 20:05

Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում ընթանում է մարմնամարզության աշխարհի առաջնությունը։

Այսօր` նոյեմբերի 6-ին, կայացել է հենացատկ վարժության եզրափակիչը, որի շրջանակում Հայաստանը ներկայացնում էր Արթուր Դավթյանը։

Հայ մարմնամարզիկը պարզապես հիասքանչ մրցելույթ ունեցավ և 15.050 միավորով դարձավ աշխարհի չեմպիոն։

Նշենք, որ Դավթյանն անկախ Հայաստանի պատմության մեջ դարձել է առաջին մարմնամարզիկը, ով նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023