Մարկ Գևորգյանի գոլը Զալցբուրգի երիտասարդական թիմի կազմում 🎥

Մարկ Գևորգյանի գոլը Զալցբուրգի երիտասարդական թիմի կազմում 🎥

07/11/2022 - 11:40

Ավստրիական Երկրորդ Բունդեսլիգայի 15-րդ տուրում «Լիֆերինգը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվեց «Կապֆենբերգին»։

«Լիֆերինգի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև 17-ամյա աջ պաշտպան Մարկ Գևորգյանը, ով 64-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ` լուսատախտակին վառելով 2:1 հաշիվը` հօգուտ իր թիմի։

Այդուհանդերձ, «Լիֆերինգը» 69-րդ ու 73-րդ րոպեներին երկու գոլ բաց թողեց` պարտվելով 2:3 հաշվով։

Այս պարտությունից հետո «Լիֆերինգը» մնաց 14 միավորով և 16 ակումբների միջև պայքարում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Նշենք, որ «Լիֆերինգն» ավստրիական հանրահայտ «Զալցբուրգ» ակումբի երիտասարդական/դուստր թիմն է։

Հավելենք, որ Մարկ Գևորգյանը «Զալցբուրգի» սան է և ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 13 հանդիպում` դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023