Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 45+2-րդ րոպեին «Ինտերին» հաղթանակ պարգևեց Հական Չալհանօղլուն։ Նշենք, որ հիմանականում հավասար պայքար ծավալվեց, սակայն «բլաուգրանային» չհերիքեց սրությունը` պարտությունից խուսափելու համար։ Հավելենք, որ «ներաձուրիների» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը։ Այս խմբում կայացավ ևս […]
Ավելին
«Ինտերը» շարունակում է պատրաստվել 2022/23 մրցաշրջանին` օգոստոսի 3-ին մարզումային հանդիպում անցկացնելով Իտալիայի 3-րդ դիվիզիոնը ներկայացնող «Պերգոկրեմա» ակումբի դեմ։ «Ներաձուրիներն» ամբողջությամբ գերազանցեցին մրցակցին` հաղթելով 8:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, մեկական անգամ էլ աչքի ընկան Դանիլո Դ’Ամբրոզիոն, Էդին Ջեկոն, Ռոբերտո Գալյարդինին, Ռոմելու Լուկակուն ու Հական Չալհանօղլուն, մեկ գնդակ էլ, որպես ինքնագոլ, […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն Tivibu Spor-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է «Միլանից» հեռանալու պատճառների, Զլատան Իբրահիմովիչի և 2021/22 մրցաշրջանում չեմպիոնական պայքարը տանուլ տալու մասին. «Դժվար էր «Միլանից» հեռանալը, սակայն ես շատ էի աշխատում և հասկանում էի, որ վաստակել եմ Իտալիայի գործող չեմպիոնի շարքերը համալրելը։ Այնուհետև, երբ այն ակումբը, որին ես միացա, չնվաճեց «Սկուդետտոն», իսկ իմ […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Ինտերը» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։ Կարելի է ասել` «ներաձուրիները» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին, Նիկոլո Բարելայի հիանալի գոլի շնորհիվ, առաջ անցան հաշվի մեջ։ Թուրինյան ակումբը բաց թողած գոլից հետո բավական արագ` 22-րդ րոպեին կարող էր հավասարեցնել հաշիվը։ Հարվածային դիրքում էր հայտնվել Դուշան Վլահովիչը, սակայն […]
Ավելին
Իտալիայի գավաթի եզրափակիչի շրջանակում «Յուվենտուսը» մրցում է «Ինտերի» դեմ։ Առաջին կեսից հետո «ներաձուրիները» հաղթում էին 1:0 հաշվով. 7-րդ րոպեին հեռահար հարվածով աչքի ընկավ Նիկոլո Բարելան։ Երկրորդ կեսի հենց մեկնարկում թուրինյան ակումբը ոչ միայն հավասարեցրեց, այլ առաջ անցավ հաշվի մեջ. 50-րդ ու 52-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ալեքս Սանդրոն ու Դուշան Վլահովիչը։ Այդուհանդերձ, 80-րդ րոպեին Հական […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 30-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Թուրինի «Ալյանց» մարզադաշտում, որտեղ «Յուվենտուսը» մրցեց «Ինտերի» դեմ։ հանդիպման ընթացքում խփվեց ընդամենը մեկ գոլ. 45+4-րդ րոպեին Հական Չալհանօղլուն, դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, հաղթանակ պարգևեց «Ինտերին»։ Նշենք, որ թուրք ֆուտբոլիստը երկու անգամ է իրացրել 11-մետրանոցը։ Առաջին հարվածից հետո «Յուվենտուսին» փրկեց դարպասապահ Վոյցեխ Շյեսնին, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մասիմիլիանո […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 17-րդ տուրի շրջանակում գորժող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։ «Ներաձուրիները» պարզապես հիանալի հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 10-ի և լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 4-րդ հորիզոնական։ Հատկանշական է, որ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 16-րդ տուրի շրջանակում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Ռոմայի» դեմ։ «Ներաձուրիները» հանդիպման առաջին կեսում շոկի ենթարկեցին մրցակցին և նախքան ընդմիջման գնալը երեք գնդակ ուղարկեցին «Ռոմայի» դարպասը. մեկական անգամ աչքի ընկան Հական Չալհանօղլուն, Էդին Ջեկոն և Դենզել Դումֆրիսը։ Երկրորդ խաղկաեսում միլանյան ակումբը հանգստացրեց խաղն ու այն մոտեցրեց իր տրամաբանական և հաղթական ավարտին։ Հավելենք, որ «Ռոմայի» […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում, որտեղ գործող չեմպիոն «Ինտերը» մրցեց ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Նապոլիի» դեմ։ Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկել էր հավասար պայքարում, սակայն նեապոլիտանակն ակումբն արդեն 17-րդ րոպեին կատարած առաջին դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը. հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Պյոտր Զելինսկին։ Հյուրերի ուրախությունը երկար չտևեց, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում կայացավ միլանյան հերթական դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Միլանն» ու «Ինտերը»։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ 11-րդ րոպեին «Ինտերը» 11-մետրանոց հարված վաստակեց, որն անվրեպ իրացեց Հական Չալհանօղլուն` գրավելով իր նախկին թիմի դարպասը։ «Միլանը» շատ արագ ուշքի եկավ բաց թողած գոլից հետո. 17-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո […]
Ավելին
1 2 3 4 5 6

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023