Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 5:2 հաշվով հաղթեց «Ռոմային»։ «Ներաձուրիից» դուբլ գրանցեց Լաուտարո Մարտինեսը, մեկական գոլ խփեցին Հական Չալհանօղլուն, Մարկուս Թյուրամն ու Նիկոլո Բարելան։ «Ջալոռոսիից» աչքի ընկան Ջանլուկա Մանչինին և Լորենցո Պելեգրինին։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ապաքինվել է վնասվածքից` «Ինտերի» կազմում փոխարինման դուրս գալով 76-րդ րոպեին։ Քրիստիան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 27-րդ տուրում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Ջեմոային»։ Միլանյան գրանդի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ լավագույն ռմբարկու (32 գոլ) Հենրիխ Մխիթարյանը, որը 31-րդ րոպեին Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում կատարեց առաջին ասիստը` օգնելով աչքի ընկնել Ֆեդերիկո Դիմարկոյին։ Քրիստիան Կիվուի գլխավորած թիմից 70-րդ րոպեին աչքի ընկավ նաև Հական Չալհանօղլուն։ […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 20-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերն» ու «Նապոլին» գոլառատ ոչ-ոքի (2:2) գրանցեցին։ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում կայացած խաղում «ներաձուրիից» գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն և Հական Չալհանօղլուն։ Գործող չեմպիոնից դուբլ գրանցեց Սքոթ Մաքթոմինեյը` Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին պարտությունից փրկելով 81-րդ րոպեին։ Միլանյան գրանդի կազմում 62-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 4:0 հաշվով ջախջախեց «Կոմոյին»։ «Ներաձուրիից» մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Մարկուս Թյուրամը, Հական Չալհանօղլուն ու Կառլոս Ավգուստոն։ Միլանյան գրանդից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը` փոխարինման դուրս գալով 71-րդ րոպեին։ «Ինտերը» 30 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Կոմոն», որն ընթացիկ մրցաշրջանում […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական խաղում գործող չեմպիոն «Նապոլին» սեփական դաշտում համառ պայքարում 3:1 հաշվով հաղթել է «Ինտերին»։ «Դիեգո Արմանդո Մարադոնա» ստադիոնում կայացած խաղում «աձուրիից» գոլերը խփել են Կևին դե Բրույնեն, Սքոթ Մաքթոմինեյն ու Ֆրանկ Անգիսան։ Միլանյան գրանդից աչքի է ընկել Հական Չալհանօղլուն։ «Ներաձուրիի» մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, […]
Ավելին
«Ինտերի» կիսապաշտպան Հական Չալհանօղլուն կարող է հեռանալ ակումբից, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Միլանյան գրանդը թուրք ֆուտբոլիստին փոխարինելու երեք տարբերակ է դիտարկում` Էդերսոնին («Ատալանտա»), Նիկոլո Ռովելային («Լացիո») և Մորտեն Հյուլմանին («Սպորտինգ Լիսաբոն»)։ Չալհանօղլուն «Ինտեր» է տեղափոխվել 2021 թ. հուլիսին, 182 խաղում 38 գոլ է խփել, կատարել 32 ասիստ։ Նա «ներաձուրիի» հետ մինչև 2027 թ. հուլիսի […]
Ավելին
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Բարսելոնայի» դեմ։ Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում կողմերը գրանցել էին 3:3 հաշիվը։ Պատասխան հանդիպումն անցավ էլ ավելի թրիլերային պայքարում, որի հիմնական ժամանակը նույնպես 3:3 հաշվով ավարտվեց։ Առաջին խաղակեսից հետո «ներաձուրին» Լաուտարո Մարտինեսի ու Հական Չալհանօղլուի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։ «Բլաուգրանան» երկրորդ կեսի […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Սան Սիրո» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Ինտերը»։ Համառ պայքարում անցած խաղում կողմերը ոչ-ոքի գրանցեցին` 1:1։ «Ռոսոներիից» հաշիվը 47-րդ րոպեին բացեց Թեմի Աբրահամը, որին 67-րդ րոպեին «ներաձուրին» պատասխանեց Հական Չալհանօղլուի դիպուկ հարվածով։ «Ինտերի» կազմում 59-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։ Կողմերը պատասխան հանդիպումը կանցկացնեն […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 28-րդ տուրում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում մրցեց «Մոնցայի» դեմ։ Անհաջող ընթացք ստացած խաղում «ներաձուրիները» կարողացան 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տանել։ Հյուրերը Սամուելե Բիրինդելիի ու Կեյտա Բալդեի գոլերի շնորհիվ հաղթում էին 2:0 հաշվով, սակայն Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքը։ Միլանյան գրանդից աչքի ընկան Մարկո Առնաուտովիչն ու Հական Չալհանօղլուն, […]
Ավելին
Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։ «Ներաձուրին» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ «չոր» հաշվով պարտության մատնեց «բիանկոչելեստեին»` 2:0։ Ա սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» հռոմեական ակումբին ջախջախել էր 6:0 հաշվով։ Գավաթային հանդիպման հերոսներից էր տանտերերի դարպասապահ Խոսեպ Մարտինեսը, որը 6 սեյվ կատարեց։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից աչքի ընկան Մարկո Առնաուտովիչն ու Հական Չալհանօղլուն։ […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026