Իտալական կրքեր. Ինտերը փայլուն խաղով ջախջախեց Նապոլիին 🎥

Իտալական կրքեր. Ինտերը փայլուն խաղով ջախջախեց Նապոլիին 🎥

04/12/2023 - 01:37

Իտալական Ա սերիայի 14-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց գործող չեմպիոն «Նապոլիի» դեմ։

«Ներաձուրիները» պարզապես փայլուն հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 3։0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Հական Չալհանօղլուն, Նիկոլո Բարելան ու Մարկուս Թյուրամը։

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 35 միավոր և վերադարձավ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

«Նապոլին», 24 միավորով, 5-րդն է։

Նշենք, որ «Ինտերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 77-րդ րոպեին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023