Ինտերը ճախրում է` ջախջախելով Ուդինեզեին 🎥

Ինտերը ճախրում է` ջախջախելով Ուդինեզեին 🎥

10/12/2023 - 09:58

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրում «Ինտերը» Միլանի «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում մրցեց «Ուդինեզեի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «ներաձուրիներն» ունեին տոտալ առավելություն` Ուդինեից ժամանած հյուրերին ջախջախելով 4:0 հաշվով։

Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Հական Չալհանօղլուն, Ֆեդերիկո Դիմարկոն, Մարկուս Թյուրամն ու Լաուտարո Մարտինեսը։

Նշենք, որ միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` կատարելով իր թիմի երրորդ գոլի ասիստը։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա ֆուտբոլիստն Ա սերիայի շրջանակում անցկացրած 15 խաղում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակեցին 38 միավոր և վերադարձավ Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնական։

«Ուդինեզեն», 12 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023