ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Շվեյցարիայի թիմից կրած պարտությունից (0:2) հետո Ալժիրի ազգային հավաքականի վինգեր Ռիյադ Մահերզը հայտարարեց միաջզային կարիերան ավարտելու մասին, տեղեկացնում է beIN Sports-ը։ «Մեր նպատակը հաջորդ փուլ դուրս գալն էր։ Կարծում եմ` այնպիսի մրցակից ունեինք, որին կարող էինք հաղթել։ Այս խաղը մեր ուժերի սահմաններում էր։ Երկու գոլ բաց թողեցինք սեփական սխալների պատճառով։ Նման մակարդակի […]
Ավելին
Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ Ունայի Սիմոնն Ավստրիայի թիմի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (2:0) գոլ բաց չի թողել` գրանցելով պատմական ռեկորդ, հայտնում է Opta-ն։ Բիլբաոյի «Ատլետիկի» ֆուտբոլիստը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենաերկար «չոր» շարք անցկացրած դարպասապահը։ 29-ամյա ֆուտբոլիստը Մունդիալներում գոլ բաց չի թողնում արդեն 519 րոպե անընդմեջ։ Սիմոնը Մունդիալում նախորդ գնդակը բաց է […]
Ավելին
Շվեյցարիայի ազգային հավաքականն ԱԱ-2026-ի 1/8 եզրափակիչի հերթական մասնակիցն է։ Մուրատ Յակինի գլխավորած թիմը 1/16 եզրափակիչում Բրիլ Էմբոլոյի և Դան Նդոյեի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ալժիրի թիմի նկատմամբ։ Շվեյցարացիների հաջորդ մրցակիցը կլինի Կոլումբա – Գանա դիմակայության հաղթողը։ Ալժիրն ավարտեց մրցելույթը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի կենտրոնական դիմակայությունում Պորտուգալիայի ազգային հավաքականը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Խորվաթիայի թիմի նկատմամբ։ Հաշիվը 53-րդ րոպեին բացեց խորվաթների 37-ամյա վետերան վինգեր Իվան Պերիշիչը։ 68-րդ րոպեին պորտուգալացիներից հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Կրիշտիանու Ռոնալդուն` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ «Ոսկե գնդակի» 5-ակի դափնեկիրը կարիերայի առաջին գոլը խփեց Մունդիալների փլեյ-օֆֆ-ում։ Թվում էր, թե հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակում, բայց […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Իսպանիայի ազգային հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Ավստրիայի թիմին։ «Ֆուրիա ռոխայից» դուբլ գրանցեց Միկել Օյարսաբալը, գոլ խփեց նաև Պեդրո Պոռոն։ Իսպանացիներից երկու ասիստ կատարեց Մադրիդի «Ռեալի» նորեկ Մարկ Կուկուրելիան։ Եվրոպայի գործող չեմպիոնը մրցաշարում դեռ գոլ բաց չի թողել։ Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը խմբային փուլի առաջին տուրում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցել Կաբո […]
Ավելին
ԱՄՆ-ի ազգային հավաքականի հարձակվող Ֆոլարին Բալոգանն աշխարհի առաջնությունների պատմության մեջ յուրահատուկ ցուցանիշ է կրկնել, հայտնում է Mister Chip-ը։ Բալոգանը միայն չորրորդ ֆուտբոլիստն է, որը Մունդիալի փլեյ-օֆֆ-ի խաղում ինչպես գոլ է խփել, այնպես էլ կարմիր քարտ ստացել։ «Մոնակոյի» ֆուտբոլիստը Բոսնիա և Հերցեգովինայի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում 45-րդ րոպեին գոլ է խփել, իսկ 64-ին հեռացվել դաշտից։ […]
Ավելին
«Մանչեսթեր Սիթին» ձեռք է բերել «Նոթինգհեմ Ֆորեսթի» կիսապաշտպան Էլիոթ Անդերսոնին, հայտնում է մանկունիական գրանդի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել, որի մանրամասները չեն հաղորդվում։ Transfermartk-ի տվյալներով` «Քաղաքաբնակները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել են 135 միլիո եվրո` իրականացնելով ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը։ «Սիթին» նախորդ ռեկորդը գրանցել էր 2021թ. ամռանը` 117,5 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլայից» ձեռք […]
Ավելին
ԱԱ-2026-ի տանտերերից Ամերիկայի Միացյալ Նահանգների ազգային հավաքականը Սան Ֆրանցիսկոյում 2:0 հաշվով հաղթեց Բոսնա և Հերցեգովինային։ Մաուրիսիո Պոչետինոյի գլխավորած թիմից հաշիվը 45-րդ րոպեին բացեց Ֆոլարին Բալոգանը։ «Մոնակոյի» հարձակվողն իր թիմին 64-րդ րոպեին թողեց 10 ֆուտբոլիստով։ Նա կարմիր քարտ ստացավ մրցակցի պաշտպան Տարիկ Մուհարեմովիչի նկատմամբ թույլ տված կանոնների կոպիտ խախտման պատճառով։ Ամերիկացիներից 82-րդ րոպեին հանդիպման վերջակետը դրեց […]
Ավելին
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Բելգիայի ազգային հավաքականը 3:2 հաշվով գերկամային հաղթանակ տարավ Սենեգալի թիմի նկատմամբ։ «Տերանգայի առյուծները» մինչև 86-րդ րոպեն երկու գնդակի առավելություն ունեին, բայց «Կարմիր սատանաները» կարողացան ֆանտաստիկ քամբեք անել` հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։ Երբ թվում էր, թե կողմերը պետք է իրացնեն հետխաղյա 11-մետրանոցներ, բելգիացիները ևս մեկ գոլ խփեցին 120+5-րդ րոպեին` կորզելով թրիլերային հաղթանակ։ Սենեգալցիներից […]
Ավելին
Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը ԿԴՀ-ի դեմ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչի խաղում (2:1) դուբլ գրանցեց և Մունդիալների պատմության մեջ լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ 6-րդ տեղ։ «Բավարիայի» հարձակվողը մրցաշարում խփած գոլերի քանակը հասցրել է 13-ի` շրջանցելով «Ֆուտբոլի արքա» Պելեին (Բրազիլիա, 12)։ Քեյնը հավասարվել է Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ժյուսթ Ֆոնտեին։ Վերջինը նույնպես 13 գոլ է խփել […]
Ավելին
1 2 3 4 5 54

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026