Ռոդրին նշել է պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստին
Իսպանիայի ազգային հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին խոսել է Արգենտինայի թիմի ու «Ինտեր Մայամիի» առաջատար Լիոնել Մեսիի մասին, հայտնում է Marca-ն։
«Կարծում եմ` կարիք չկա ասելու, թե ով է նա։ Ըստ իս` Մեսին պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստն է։ Նա կարող է յուրաքանչյուր թիմի առաջատարը լինել, բայց Արգենտինան միայն Մեսին չէ։
Իսպանիան և Արգենտինան իրենց լավագույնս դրսևորում են հենց որպես թիմ»,- ասել է «Ֆուրիա ռոխայի» ավագը։
Իսպանիան ու Արգենտինան հուլիսի 19-ին միմյանց դեմ կմրցեն ԱԱ-2026-ի եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm
# ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Լեո Մեսսի, Մունդիալ-2026, Ռոդրի