ԱԱ-2026. Այսօր կկայանա Իսպանիա – Արգենտինա հանդիպումը 📸
ԱԱ-2026. Այսօր կկայանա Իսպանիա – Արգենտինա հանդիպումը 📸
19/07/2026 - 09:56

Այսօր` հուլիսի 19-ին, Նյու Յորքում կկայանա ԱԱ-2026-ի եզրափակիչը. միմյանց դեմ կմրցեն Իսպանիայի ու Արգենտինայի ազգային հավաքականները։

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան մրցաշարում պայքարն սկսել է J խմբից, որտեղ հաղթել է բոլոր խաղերում` պարտության մատնելով Ալժիրին (3:0), Ավստրիային (2:0) և Հորդանանին (3:1)։

«Ալբիսելեստեն» փլեյ-օֆֆ-ի բոլոր փուլերում դրամատիկ հաղթանակներ է տարել` պայքարից դուրս թողնելով Կաբո Վերդեի (3:2, 1/16 եզրափակիչ), Եգիպտոսին (3:2, 1/8 եզրափակիչ), Շվեյցարիային (3:1, քառորդ եզրափակիչ) և Անգլիային (2:1, կիսաեզրափակիչ)։

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը H խմբում էր ընդգրկված ու պայքարն սկսել է Կաբո Վերդեի հետ սենսացիոն ոչ-ոքիով (0:0)։

Հետագայում Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմը հաջորդ տուրերում հաղթել է Սաուդյան Արաբիային (4:0) և Ուրուգվային (1:0)։

«Ֆուրիա Ռոխան» փլեյ-օֆֆ-ում էլ առավելության է հասել համապատասխանաբար Ավստրիայի (3:0), Պորտուգալիայի (1:0), Բելգիայի (2:1) և Ֆրանսիայի հավաքականների նկատմամբ (2:0)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026