ԱԱ-2026-ի եզրափակիչի հաղթող հավաքականը չեմպիոնական մատանիներ կստանա 📸
Աշխարհի առաջնության եզրափակիչի հաղթող հավաքականի ֆուտբոլիստներին կհանձվեն չեմպիոնական հատուկ մատանիներ, հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։
ՖԻՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարի հաղթողին պատմության մեջ առաջին անգամ նման մրցանակ կհանձնվի։
Կարտադրվի 2026 համարակալված մատանի, որոնցից 30-ը կստանան աշխարհի չեմպիոն հավաքականի ֆուտբոլիստները, իսկ 1996-ը երկրպագուների համար կհանվեն վաճառքի։
Մատանիների կողմերից մեկում պատկերված կլինի աշխարհի առաջնության չեմպիոնական գավաթը, իսկ մյուս կողմում` չեմպիոն դարձած հավաքականի երկրի խորհրդանիշները։
Յուրաքանչյուր մատանի կպատրաստվի անհատական չափսով և կհանձնվի դրանց իսկության հավաստագրի հետ։
Եզրափակիչից հետո չեմպիոն դարձած հավաքականի ավագը և գլխավոր մարզիչը կստանան ժամանակավոր մատանիներ։ Անհատականացված 30 մրցանակից բաղկացած հավաքածուն հավաքականին կհանձնվի ավելի ուշ։
ԱԱ-2026-ի եզրափակիչում հուլիսի 19-ին միմյանց դեմ կմրցեն Իսպանիայի ու Արգենտինայի հավաքականները։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
