Բլատեր. «ԱԱ-2026-ի եզրափակիչը Սուպերբոուլի կրկնօրինակն է լինելու»
Բլատեր. «ԱԱ-2026-ի եզրափակիչը Սուպերբոուլի կրկնօրինակն է լինելու»
19/07/2026 - 19:28

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Ժոզեպ Բլատերը կարծում է, որ ԱԱ-2026-ի եզրափակիչը Սուպերբոուլի կրկնօրինակն է լինելու.

«Ջրային դադարները միայն սկիզբն են։ Աշխարհի առաջնության եզրափակիչը ցույց կտա մրցաշարի իրական դեմքը։ Պատմության մեջ ամենաերկար ընդմիջումը։

ԱԱ-2026-ի եզրափակիչը Սուպերբոուլի կրկնօրինակն է լինելու։ Ո՞ւր ես գլորվում, ՖԻՖԱ»,- սոցցանցերում գրել է 90-ամյա ֆունկցիոները։

Սուպերբոուլն Ֆուտբոլի ազգային լիգայի (NFL) վճռորոշ հանդիպումն է, որի ընդմիջման ժամանակ ելույթ են ունենում համաշխարհային տարբեր աստղեր։

ԱԱ-2026-ի եզրափակիչի ընդմիջումը 15-ի փոխարեն կտևի 30 րոպե, որի ընթացքում ելույթ կունենան Ջասթին Բիբերը, Շակիրան, BTS-ը, Մադոնան, Burna Boy-ը, վենեսուելացի դիրիժոր Գուստավո Դուդամելը և PS22 երգչախումբը։

ԱԱ-2026-ի բոլոր հանդիպումների ընթացքում երկու անգամ տեղի է ունենում, այսպես կոչված, ջրային դադար, որը բազմաթիվ հեռուստաընկերություններ օգտագործել են կոմերցիոն նպատակով` հսկայական գումարների դիմաց ցուցադրելով գովազդ։

Մունդիալ-2026-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 19-ին Նյու Յորքի «Մեթլայֆ» ստադիոնում։ Միմյանց դեմ կմցրեն Իսպանիայի ու Արգենտիայի հավաքականները, մեկնարկը` ժամը 23:00-ին։

Ժոզեպ Բլատերը ՖԻՖԱ-ի նախագահ է եղել 1998-2015 թվականներին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026