Իսպանիան ու Արգենտինան 96 տարվա վաղեմության ցուցանիշ կկրկնեն 📸
ԱԱ-2026-ի եզրափակիչի մասնակիցները` Իսպանիայի ու Արգենտինայի ազգային հավաքականները 96 տարվա վաղեմության ցուցանիշ կկրկնեն, հայտնում է Mister Chip-ը։
ԱԱ-1930-ի եզրափակիչից հետո առաջին անգամ երկու իսպանախոս երկրների հավաքականներ Մունդիալի վճռորոշ խաղում կմրցեն միմյանց դեմ։
Պատմության մեջ առաջին աշխարհի առաջնության եզրափակիչում Ուրուգվայի հավաքականը 4:2 հաշվով հաղթել է նույն Արգենտինայի թիմին։
Բացի դա, պատմության մեջ առաջին անգամ Մունդիալի եզրափակիչում կհանդիպեն Եվրոպայի և Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնները։
Իսպանիա – Արգենտինա հանդիպումը կկայանա հուլիսի 19-ին, մեկնարկը` ժամը 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱԱ-1930, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Մունդիալ-1930, Մունդիալ-2026, Ուրուգվայի հավաքական