Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Գոլառատ խաղում թուրինյան ակումբը 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց 3:2 հաշվով։ «Բյանկոներիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 15 գոլ` լավագույն ռմբարկուների պայքարում զիջելով միայն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, ում ակտիվում կա 20 գնդակ։ Մասիմիլիանո Ալեգրիի […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 23-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ «Ռոսոներիների» համար հանդիպումը բավական ծանր ընթացք ունեցավ, սակայն Ստեֆանո Պիոլիի թիմը կարողացավ 3:2 հաշվով կամային հաղթանակ տոնել։ Հանիպման ընթացքում հյուրերը պարտվում էին 1:2 հաշվով, սակայն կարողացան բեկել խաղի ընթացքն ու հաղթանակ տոնել։ «Միլանի» գոլերը խփեցին Օլիվիե Ժիրուն, Մատեո Գաբիան ու Լուկա Յովիչը։ «Ֆրոզինոնեի» կազմից աչքի […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի վերջին դիմակայությունում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հանդիպման մեծ մասում «բյանկոներիներն» ունեին տոտալ առավելություն` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմից փայլեց Արկադիուշ Միլիկը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Կենան Յիլդիզը։ Այսպիսով, թուրինյան ակումբը դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Լացիոյի» դեմ։ Հ․Գ․ […]
Ավելին
Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում նեապոլիտանական ակումբը կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց` կրելով 0:4 հաշվով պարտություն։ Հյուրերի կազմցի մեկական գոլ խփեցին Էնցո Բարենեչեան, Ջուզեպե Կազոն, Վալիդ Չեդիրան ու Աբդու Հարուին։ Այսպիսով, Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմը նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի վերջին խաղում «Կալյարին» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ և թրիլլերային ավարտ ունեցավ։ Հյուրերը 7-րդ րոպեից մինչև խաղավարտ Մարտին Էրլիչի խփած միակ գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։ Թվում էր` «Սասուոլոն» հերթական հաղթանակը կտոնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին սարդիանական ակումբի ֆուտբոլիստները, […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում «ներաձուրիներն» ունեին խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։ Սիմոնե Ինձզագիի թիմի գոլերը խփեցին Ֆեդերիկո Դիմարկոն ու Հական Չալհանօղլուն։ Միլանյան ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` կատարելով իր թիմի առաջին գոլի ասիստը։ 34-ամյա ֆոււտբոլիստը դաշտում անցկացրեց 68 րոպե։ […]
Ավելին
Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ մրցում է առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» դեմ։ 43-րդ րոպեին «ներաձուրիների» կազմից դաշտի կենտրոնից անհավանական գոլի հեղինակ դարձավ Ֆեդերիկո Դիմարկոն` բացելով խաղի հաշիվը։ Նշենք, եր Դիմարկոյին գոլային փոխանցում կատարեց Հենրիխ Մխիթարյանը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Կալյարին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։ Հյուրերը բավական վստահ անցկացրին առաջին խաղակեսը և Մաթիաս Սուլեի դուբլի շնորհիվ նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան։ Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 49-րդ րոպեին Էուսեբիու Դե Ֆրանչեսկոյի թիմը եռապատկեց առավելությունը. աչքի ընկավ Մարկո Բրեշիանինին։ Թվում էր` «Ֆրոզինոնեն» հեշտ հաղթանակ կտոնի, սակայն սարդինական […]
Ավելին
Մեկնարկեց իտալական Ա սերիայի 2023/24 մրցաշրջանը, որի 1-ին տուրում գործող չեմպիոն «Նապոլին» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորեկ «Ֆրոզինոնեի» դեմ։ Տանտերերը պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել նեապոլիտանական ակումբի համար և արդեն 7-րդ րոպեին Աբդու Հարուիի ջանքերով բացեցին հաշիվը։ Այդուհանդերձ, շոկային մեկնարկը չընկճեց «աձուրիներին», ովքեր հետագայում երեք անպատասխան գնդակ ուղարկեցին Ստեֆանո Տուրատիի պաշտպանած դարպասն ու հաղթեցին 3:1 հաշվով։ […]
Ավելին
«Ինտերի» կենտրոնական պաշտպան Միլան Շկրինյարն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում հեռանալու է ակումբից։ Սլովակ պաշտպանն, ամենայն հավանակայությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում, որի հետ, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է համաձայնեցրել, իսկ նրա տարեկան աշխատավարձը կլինի 9 մլն եվրո։ Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա պաշտպանին փոխարինելու […]
Ավելին

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023