Կալյարիի հերթական ֆանտաստիկ comeback-ը. Ռանիերիի թիմը թրիլլերային հաղթանակ տոնեց Սասուոլոյի դեմ խաղում🎥

Կալյարիի հերթական ֆանտաստիկ comeback-ը. Ռանիերիի թիմը թրիլլերային հաղթանակ տոնեց Սասուոլոյի դեմ խաղում🎥

12/12/2023 - 14:12

Իտալական Ա սերիայի 15-րդ տուրի վերջին խաղում «Կալյարին» սեփական հարկի տակ մրցեց «Սասուոլոյի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ հանդիպումը բավական դրամատիկ և թրիլլերային ավարտ ունեցավ։

Հյուրերը 7-րդ րոպեից մինչև խաղավարտ Մարտին Էրլիչի խփած միակ գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։

Թվում էր` «Սասուոլոն» հերթական հաղթանակը կտոնի, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին սարդիանական ակումբի ֆուտբոլիստները, ովքեր հերթական ֆանտաստիկ comeback-ն արեցին ու առավելության հասան 2:1 հաշվով։

Նախ 90+4-րդ րոպեին Ջանլուկա Լապադուլան հավասարեցրեց հաշիվը, ապա 90+9-րդ րոպեին 35-ամյա հարձակվող Լեոնարդո Պավոլետին հաղթանակ պարգևեց Կալուդո Ռանիերիի թիմին։

Հիշեցնենք, որ բոլորովին վերջերս` Ա սերիայի 10-րդ տուրում, «Կալյարին» կրկին անհավանական հաղթանակ էր տոնել, երբ «Ֆրոզինոնեին» պարտվում էր 0:3, սակայն արդյունքում հաղթեց 4:3 հաշվով։

Ընդ որում, «կղզիաբնակները» այդ ժամանակ նույնպես մրցակցի դարպասը երկու գնդակ ուղարկեցին մրցավարի կողմից ավելացված ժամանակում` հաղթանակ կորզելով 90+6-րդ րոպեին։

Հատկանշական է, որ «Ֆրոզինոնեի» դեմ խաղում նույնպես հաղթական գնդակը խփել էր Լեոնարդո Պավոլետին։

Այս հաղթանակից հետո «Կալյարին» վաստակեց 13 միավոր, լքեց վտանգավոր գոտին և բարձրացավ 16-րդ հորիզոնական։

«Սասուոլոն», 15 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023