Նապոլիի անհավանական ֆիասկոն! Ֆրոզինոնեն ջախջախեց «աձուրիներին»` դուրս գալով Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ 🎥

Նապոլիի անհավանական ֆիասկոն! Ֆրոզինոնեն ջախջախեց «աձուրիներին»` դուրս գալով Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ 🎥

20/12/2023 - 11:04

Իտալիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Նապոլին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո երկրորդ խաղակեսում նեապոլիտանական ակումբը կատարյալ ֆիասկոյի ենթարկվեց` կրելով 0:4 հաշվով պարտություն։

Հյուրերի կազմցի մեկական գոլ խփեցին Էնցո Բարենեչեան, Ջուզեպե Կազոն, Վալիդ Չեդիրան ու Աբդու Հարուին։

Այսպիսով, Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի թիմը նվաճեց Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր, որի շրջանակում մրցելու է «Յուվենտուս» – «Սալերնիտանա» դիմակայության հաղթողի դեմ։

Վերոնշյալ հանդիպումը կայանալու է հունվարի 4-ին։

Հավելենք, որ «Ֆրոզինոնեն» պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալու Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023