Թրիլեր Թուրինում. Յուվենտուսը 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ֆրոզինոնեի դեմ խաղում 🎥

Թրիլեր Թուրինում. Յուվենտուսը 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ֆրոզինոնեի դեմ խաղում 🎥

25/02/2024 - 18:47

Իտալական Ա սերիայի 26-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինի «Ալիանց» մարզադաշտում մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։

Գոլառատ խաղում թուրինյան ակումբը 90+5-րդ րոպեին հաղթանակ կորզեց 3:2 հաշվով։

«Բյանկոներիների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Դուշան Վլահովիչը, ով Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում խփել է արդեն 15 գոլ` լավագույն ռմբարկուների պայքարում զիջելով միայն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին, ում ակտիվում կա 20 գնդակ։

Մասիմիլիանո Ալեգրիի թիմից մեկ գոլ էլ խփեց Դանիելե Ռուգանին։

Հյուրերի կազմից աչքի ընկան Վալիդ Չեդիրան ու Մարկո Բրեշիանինին։

«Յուվենտուսը» այս հաղթանակից հետո վաստակեց 57 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

«Ֆրոզինոնեն», 23 միավորով, 16-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023