Անհավանական թրիլլեր Ա սերիայում. Կալյարին գերֆանտաստիկ comeback արեց Ֆրոզինոնեի դեմ խաղում 🎥

Անհավանական թրիլլեր Ա սերիայում. Կալյարին գերֆանտաստիկ comeback արեց Ֆրոզինոնեի դեմ խաղում 🎥

29/10/2023 - 18:14

Իտալական Ա սերիայի 10-րդ տուրում «Կալյարին» սեփական հարկի տակ մրցեց «Ֆրոզինոնեի» դեմ։

Հյուրերը բավական վստահ անցկացրին առաջին խաղակեսը և Մաթիաս Սուլեի դուբլի շնորհիվ նախքան ընդմիջում երկու գնդակի առավելություն ստացան։

Նոր-նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ 49-րդ րոպեին Էուսեբիու Դե Ֆրանչեսկոյի թիմը եռապատկեց առավելությունը. աչքի ընկավ Մարկո Բրեշիանինին։

Թվում էր` «Ֆրոզինոնեն» հեշտ հաղթանակ կտոնի, սակայն սարդինական ակումբը պարզապես անհավանական comeback արեց` հաղթելով 4:3 հաշվով։

Կլաուդիո Ռանիերիի թիմից դուբլի հեղինակ դարձավ Լեոնարդո Պավելոտին, մեկական գոլ էլ խփեցին Գաետանո Օրիստանիոն ու Անտուան Մակումբուն։

Նշենք, որ տանտերերը հաշիվը հավասարեցրին 90+4-րդ, իսկ հաղթական գոլը խփեցին 90+6-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Կալյարին» վաստակեց 6 միավոր և բարձրացավ նախավերջին` 19-րդ հորիզոնական։

Հավելենք, «Կալյարին» Ա սերիայի ընթացիկ խաղարկությունում տոնեց առաջին հաղթանակը։

«Ֆրոզինոնեն», 12 միավորով, 12-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023